21065 դիտում
09:31 29-10-2018
Վանաձորում տեղի ունեցավ ավանդույթ դարձած «Աշնանային պարահանդես» խորագրով ամենամյա միջոցառումը. այն կրկին գունավորեց վանաձորցիների և հյուրերի օրը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` հոկտեմբերի 28-ին,Վանաձորում տեղի ունեցավ արդեն ավանդույթ դարձած ամենամյա «Աշնանային պարահանդես» խորագրով միջոցառումը: Միջոցառումը կազմակերպել էին «Տաթև» պարային ակումբի հիմնադիր-տնօրեն Ֆլորա Ասոյանը և ակումբի պարուսույց Տաթև Գալստյանը:
«Աշնանային պարահանդեսն» իր հետ տոն բերեց Վանաձոր և գունավորեց վանաձորցիների և հյուրերի օրը: Ինչպես ամեն տարի, միջոցառումը կազմակերպված էր բարձր մակարդակով, և վանաձորցի հանդիսատեսը հնարավորություն ունեցավ վայելելու տարբեր ժանրերի պարային համարներ:
Ակումբի հետ են միշտ իրենց լավագույն բարեկամները` պարային խմբերը, որոնց թիվը յուրաքանչյուր տարի ընդլայնվում է: Միջոցառումը վարում էին Տաթև Գալստյանը և Անատոլի Հովսեփյանը: Պարահանդեսի ավարտին «Տաթև» պարային ակումբի հիմնադիր-տնօրեն Ֆ. Ասոյանը պատվոգրեր և շնորհակալագրեր հանձնեց պարային խմբերին և պարուսույցներին, որոնք եկել էին Երևանից, Էջմիածնից, Մարգահովտից և Իջևանից:
Նշենք, որ «Տաթև» պարային ակումբն ունի արդեն 30-ից ավելի տարվա պատմություն և շարունակում է կատարել իր առաքելությունը. այն է՝ պահպանել և զարգացնել պարային մշակույթը ինչպես Վանաձորում, այնպես էլ Մարգահովտի և Իջևանի մասնաճյուղերում:
Լուսանկարները և տեսանյութը` Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 179+
179+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
17565 դիտում
23:04 11-07-2018
Վանաձորում կրկին իր դռները բացեց վանաձորցիների սիրելի դեղատունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
8107 դիտում
22:40 15-05-2017
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կայացել է արդեն ավանդական դարձած ամենամյա «Հայկական մշակույթի շաբաթ» միջոցառումը