211652_close_icon
views-count5040 դիտում article-date 20:08 29-10-2018

Տրանսպորտի նախարարությունը հորդորում է ձեռնպահ մնալ ճանապարհային նշանները վնասելուց. դրանց բացակայությունը կարող է հանգեցնել վթարային իրավիճակների. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևան-Սևան-Իջևան միջպետական (Մ-4) ավտոճանապարհի մի շարք հատվածներում հոկտեմբերի 17-ից մեկնարկած նորոգման աշխատանքները շարունակվում են։ Երթևեկության անվտանգությունն ապահովելու համար այդ հատվածներում տեղադրվել են ճանապարհային համապատասխան նշաններ և լուսային ու անդրադարձիչ համակարգեր։ Սակայն պարբերաբար արձանագրվում են դրանց գողանալու և վնասելու միջադեպեր։ Շինարարությունն իրականացնող կապալառու կազմակերպությունը վերատեղադրում, լրացնում է դրանք, սակայն իրավիճակը նորից կրկնվում է։ Բնակչությանը և վարորդներին հորդորում ենք չպոկել, չտանել ճանապարհային նշանները և լուսային անդրադարձիչները։ Դրանք տեղադրված են ճանապարհային երթևեկության անվտանգության համար։ Դրանց բացակայությամբ կամ պակասով կարող է ստեղծվել վթարավտանգ իրավիճակ, ինչն էլ իր հերթին կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների։ [b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր