72476 դիտում
22:43 29-10-2018
Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում. Թբիլիսյան խճուղում բախվել են 3 Mercedes, Honda, Opel, ЗИЛ և ГАЗель մակնիշի ավտոմեքենաները. վթարի վայրը վերածվել էր «աջափսանդալի». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:10-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում՝ ժողովրդին հայտնի «Ռադիոմաշ»–ի խաչմերուկում, բախվել են Honda Passport մակնիշի 19 ԼԼ 552 համարանիշի, ЗИЛ մակնիշի 04 ՏԼ 102 համարանիշի, Mercedes մակնիշի 35 AR 076 համարանիշի, Mercedes մակնիշի 15 ԼՕ 284 համարանիշի, ГАЗель մակնիշի 50 50 Տ համարանիշի, Opel մակնիշի 35 DV 174 համարանիշի, Mercedes մակնիշի 64 XX 666 համարանիշի, ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնները:
Ժամանել են նաև Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու ապահովագրական ընկերության ներկայացուցիչները:
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխացնել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննչական խումբը, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:
Դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ վթարի պատճառը եղե է մեկ այլ ավտոմեքենա, որը վթարային իրավիճակ ստեղծելով՝ դիմել է փախուստի: Ոստիկանությունը պարզում է այդ տեղեկության իսկությունը:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 111+
111+