211652_close_icon
views-count3846 դիտում article-date 08:59 31-10-2018

Կուսակցությունների մոտ խուճապ է, այդ թվում ՕԵԿ-ում, ՀԱԿ-ում, «Ժառանգությունում». «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Կուսակցությունների մեծամասնության մոտ խուճապային տրամադրություններ են: ԸՕ փոփոխությունների տապալումը էականորեն դժվարացնելու է նրանց մասնակցությունը առաջիկայում տեղի ունենալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Եթե ԸՕ փոփոխություններով հավանական էր 2 տոկոս հավաքած կուսակցության խորհրդարանում հայտնվելը, հիմա արդեն դա անհնար է: Բացի այդ, կուսակցությունների մեծամասնությունը չունի համապատասխան թվով ռեյտինգային թեկնածուներ, և այդ հանգամանքը էականորեն նվազեցնում է ընտրություններին մասնակցելու նրանց հնարավորությունը: Ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հարցը այս օրերին ակտիվորեն քննարկվում է ՕԵԿ-ում, ՀԱԿ-ում, «Ժառանգությունում» և բազմաթիվ այլ քաղաքականապես ակտիվ կուսակցություններում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր