211652_close_icon
views-count37470 դիտում article-date 11:12 31-10-2018

Ողբերգական դեպք Կոտայքի մարզում. Արայի գյուղում՝ տներից մեկի տանիքում, հայտնաբերվել է տղամարդու կախված դի. ժամանել է տարածքի ոստիկանապետը

Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Արայի գյուղի տներից մեկի տանիքում տղամարդու դի կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Գևորգյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև նույն բաժնի հետաքննչական խումբը։ Ոստիկանները նշված տան տանիքում հայտնաբերել են նույն տան բնակիչ՝ 45-ամյա Համլետ Ղազարյանի կախված դին։ Փաստի առթիվ Ոստիկանության Նաիրիի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր