3161 դիտում
09:13 02-11-2018
ԲԴԽ-ն չի ցանկանում հանձնվել․ դատավորների հետ կռիվը թեժանում է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ դատավորների և նորաստեղծ Բարձրագույն դատական խորհրդի միջև կռիվը նոր ընթացք է ստացել:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` դատավորներն իրենց իրավունքները պաշտպանելու համար դիմել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին: Նրանք ներկայացրել են, թե ինչպես է ԲԴԽ-ն վարվում իրենց հետ` հորդորելով նախագահին չստորագրել ու չվավերացնել ԲԴԽ-ից ստացված փաստաթղթերը:
Դատավորներից Մարինե Տաշչյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատել է, որ դիմել է նախագահին. «ԲԴԽ-ն ցանկանում էր մայրության արձակուրդը մեկնաբանել յուրովի, որը, սակայն, իրենց մոտ չստացվեց, և ես դրա դեմ պայքարեցի, բայց ԲԴԽ-ն չի ցանկանում հանձնվել և ուզում է շարունակել իր ապօրինությունները: Հիմա դրա կապակցությամբ ընդունել են մեկ այլ որոշում, որով նախատեսում են դատավորների նշանակման կամավորության սկզբունքով կարգ, որը հակասում է օրենքին»,- ասել է դատավորը: Թե ինչով կավարտվի այս պատմությունը, ցույց կտա ժամանակը:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2773 դիտում
10:13 03-11-2018
ԲԴԽ-ի և նորաստեղծ դատավորների կռիվը նոր թափ է ստացել. դատավորները դիմել են նախագահին. «Ժողովուրդ».
1912 դիտում
23:50 04-06-2022
Մեր կռիվը Ոստիկանության հետ չի, մեր կռիվը մեր հայրենիքը հանձնողների հետ է. Արթուր Վանեցյան. News.am
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2242 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը