211652_close_icon
views-count3090 դիտում article-date 09:57 02-11-2018

Տրամադրված ենք մասնակցել «Հանրապետություն» կուսակցության հետ․ Գևորգ Գորգիսյան․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Երևանի ավագանու ընտրություններում դաշինք կազմեց «Առաքելություն» կուսակցության հետ` անվանելով այն «Իմ քայլը»: Նրանք այս դաշինքով մասնակցելու են նաև ԱԺ արտահերթ ընտրություններին: Միաժամանակ «Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները «Լույս» անվանումով դաշինք էին կազմել: Արդյոք նրանք ևս ԱԺ արտահերթ ընտրություններին կմասնակցե՞ն նույն այդ ձևաչափով: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան` ԼՀԿ վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը հստակ պատասխան չի տվել: «Չեմ կարող պատասխանել այդ հարցին: Դա դեռ քննարկման փուլում է: Այս պահին կոռեկտ չի լինի: Ամեն դեպքում, մենք տրամադրված ենք մասնակցել «Հանրապետություն» կուսակցության հետ»,- ասել է նա»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր