211652_close_icon
views-count2018 դիտում article-date 11:30 02-11-2018

Վահագն Հարությունյանին առաջադրված մեղադրանքի վաղեմության ժամկետը լրացել է. պաշտպան. News.am

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը նոյեմբերի 2-ին կհարապարակի Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը: Այս մասին [url=https://news.am/arm/news/478955.html?fbclid=IwAR2KCr9UXeTrpoy4Llt7hK8Dl-pe-G51eYzQ-OX301O0tzTf8uFNP6INCNM]NEWS.am[/url]-ին հայտնեց Հարությունյանի պաշտպան Միհրան Պողոսյանը: Նրա խոսքով՝ նախաքննական մարմինն իր պաշտպանյալին կալանավորվելու միջնորդության մեջ վկայակոչել է քննությունից թաքնվելու հիմքը: Փաստաբանը նշեց, որ իրենք բազմաթիվ փաստական տվյալներ և ապացույցներ են ներկայացրել, որ կալանավորման հիմքերից որևէ մեկը՝ քննությունից թաքնվելը, խուսափելը, քննության նկատմամբ անօրինական ազդեցություն ունենալը, առկա չէ: «Հոկտեմբերի 30-ին Վահագն Հարությունյանին, որպես վկա հարցաքննության հրավիրելու ծանուցում են ուղարկել, որի մասին Հարությունյանի որդին տեղեկացրել է հորը: Հոկտեմբերի 31-ի առավոտյան Հարությունյանն անձամբ է զանգահարել քննիչին և տեղեկացրել, որ չի կարող ներկայանալ հարցաքննության, քանի որ բուժման նպատակով գտնվում է Մոսկվայում և քննիչներին է փոխանցել իր կոորդինատները: Սակայն վարույթն իրականացնող մարմինը նրան, որպես մեղադրյալ, ներգրավելու որոշում է կայացրել, ու դեռ հոկտեմբերի 30-ին նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը ներկայացվել է դատարան», - ասաց Պողոսյանը՝ ընդգծելով, որ իր պաշտանյալը հենց սկզբից քննիչներին տեղեկացրել է իր գտնվելու վայրի մասին: Փաստաբանի խոսքով՝ նախաքննական մարմինը չի կատարել իր դատավարական պարտականությունները և իր պաշտպանյալին չի տեղեկացրել, որ նա մեղադրյալի կարգավիճակում է: Միհրան Պողոսյանը նաև նշեց, որ իր պաշտպանյալը Մոսկվայում երկրորդ անգամ պետք է ենթարկվի սրտի ստենտավորման և բուժում ստանալուց հետո կվերադառնա Հայաստան: «Նա Հայաստանի տարածքը լքելու որևէ պատճառ չունի: Քննությունից թաքնվողը կզանգի՞ ՀՔԾ և կասի՞ Մոսկվայում իր բնակության վայրի հասցեն»,- ասաց նա։ Փաստաբանը նկատեց, որ Հարությունյանին մեղադրանք առաջադրելու հաջորդ օրը ՀՔԾ-ն հայտարարություններ է արել՝ ուղղորդելով հասարակության տրամադրությունները, ինչպես նաև ճնշում է գործադրել դատարանի վրա, թե իբր Վահագան Հարությունյանի ենթադրյալ գործողություներով Մարտի մեկի քրեկան գործը «ջարդվել» է: Անդրադառնալով Վահագն Հարությունյանին առաջադրված մեղադրանքին, ըստ որի՝ Մարտի մեկի գործով նա կազմակերպել է ապացույցների կեղծումը, Պողոսյանը հայտնեց, որ այն որևէ առնչություն չունի 2008-ի մարտի մեկի 10 զոհերի մահվան հանգամանքների հետ: Իսկ ինչ վերաբերում է բանակի ներգրավվածության փաստը կեղծելուն, փաստաբանն ասաց, որ այդ հանգամանքը ևս չի քննարկվում: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://news.am/arm/news/478955.html?fbclid=IwAR2KCr9UXeTrpoy4Llt7hK8Dl-pe-G51eYzQ-OX301O0tzTf8uFNP6INCNM]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր