3630 դիտում
20:38 02-11-2018
«Ուրալյան ավիաուղիներ»-ը կվերականգնի Վոլգոգրադ-Երևան չվերթը
Վոլգոգրադի օդանավակայանը 3 տարի ընդմիջումից հետո վերսկսում է չվերթները դեպի Հայաստան, Ուզբեկստան և Տաջիկստան: Ինչպես հաղորդում է «[url=https://armenpress.am/arm/news/953203.html]Արմենպրես[/url]»-ը՝ վկայակոչելով «ՏԱՍՍ» գործակալությունը, այդ մասին հայտնել է «Վոլգոգրադ միջազգային օդանավակայանի» գլխավոր տնօրեն Սերգեյ Դմիտրիևը:
«Ուրալյան ավիաուղիներ» ընկերությունը դեկտեմբերից հայտագրվել է դեպի Երևան, Տաշքենդ և Դուշանբե թռիչքներ իրականացնելու համար: Չվերթները կիրականացվեն շաբաթական 2 անգամ Airbus A320 ինքնաթիռներով:
«Դա հետաքրքիր ուղևորահոսք կլինի, խոսքն աշխատանքային միգրանտների մասին է: Այժմ նրանք օգտվում են ավտոմեքենաներից կամ երկաթուղուց, դա երկար է և ոչ այնքան անվտանգ: Մարդիկ մեզ հավատացին և որոշեցին ավիաուղի բացել այդ ուղղություններով,-ասել է Դմիտրիևը:
Վոլգոգրադի օդանավակայանից դեպի Երևան թռիչքներ են իրականցվել 2014-2015թթ., այնուհետև դադարեցվել են, դեպի Դուշանբե և Տաշքենդ թռիչքներն իրականացվել են 2015 թվականին:
Նմանատիպ նյութեր
10621 դիտում
23:14 02-04-2020
«Ուրալյան ավիաուղիներ»-ը ապրիլի 3-ին կիրականացնի Երևան-Սոչի չվերթը
1462 դիտում
15:12 25-05-2022
Red Wings ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Վոլգոգրադ-Երևան-Վոլգոգրադ երթուղով
6031 դիտում
14:02 19-09-2018
Հոկտեմբերից «Ուրալյան ավիաուղիները» կսկսեն իրականացնել Անապա-Երևան ուղիղ չվերթը
Այս բաժնից
1195 դիտում
22:24 24-12-2024
Ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչները ևս մեկ հնարավորություն ունեն
835 դիտում
22:04 24-12-2024
Ի՞նչ է ցանկանում Նիկոլը խոսել նախագահների հետ․ Արտակ Զաքարյան
952 դիտում
21:40 24-12-2024
Սահակ Գրիգորյանը Քրեակատարողական ծառայության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին