31407 դիտում
09:41 03-11-2018
Կառավարության՝ Ամանորի տոները կրճատելու անսովոր նախաձեռնությունը կյանքի չի կոչվի. հեղինակը նախագիծը հետ է վերցրել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կարեն Կարապետյանի կառավարության՝ Ամանորի տոները կրճատելու անսովոր նախաձեռնությունը կյանքի չի կոչվի: Նշենք, որ Ամանորի տոները կրճատելու վերաբերյալ նախագծին կառավարությունը հավանություն էր տվել անցած տարվա վերջին, իսկ Ազգային ժողով այն ներկայացվել էր այս տարվա փետրվարի 6-ին:
Հիմնական զեկուցողը սոցապ նախկին փոխնախարար Թադեուս Ավետիսյանն էր:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ նախագծի հեղինակը հետ է վերցրել այս տարվա հունիսի 6-ին՝ թավշյա հեղափոխությունից հետո:
Հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանը մտադիր էր 2018 թվականից կրճատել ավանդաբար մի քանի օր շարունակ նշվող Ամանորը: Նա առաջարկում էր տոնական ոչ աշխատանքային օրերի ցանկից հանել հունվարի 3-ը, 4-ն ու 5-ը: Այսինքն՝ ոչ աշխատանքային կլինեին միայն դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը և հունվարի 6-ը»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
1005 դիտում
09:13 06-09-2022
Լուծումներ պետք է գտնել, բայց ոչ գովազդն արգելելու ճանապարհով «Փաստ»
5110 դիտում
17:08 11-11-2017
Մենք առաջ ենք Ադրբեջանից, Բելառուսից, և ավելի առաջ կգնանք, եթե ՀՀ-ԵՄ համաձայնագիրը կյանքի կոչվի. Էդմոն Մարուքյան
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը