211652_close_icon
views-count19262 դիտում article-date 12:44 03-11-2018

Արել ենք առավելագույնը հայ-վատիկանյան հարաբերությունների ամրապնդման ու Հայաստանի շահի սպասարկման համար. Միքայել Մինասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վատիկանում Հայաստանի առաջին ռեզիդենտ դեսպան լինելը մեծ պատիվ ու պատասխանատվություն էր ինձ համար։ Սուրբ Աթոռում առաքելությունն ավարտող ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր [url=https://web.facebook.com/mikayel.minasyan.9/posts/1856454214409651]էջում[/url], նաև կից ներկայացրել Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանության հնգամյա աշխատանքի մասին պատմող համառոտ ֆիլմ։ «Սիրելի՛ ընկերներ ու գործընկերներ, Այսօր ավարտում եմ Սուրբ Աթոռում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պարտականությունների կատարումը: Վատիկանում Հայաստանի առաջին ռեզիդենտ դեսպան լինելը մեծ պատիվ ու պատասխանատվություն էր ինձ համար: Այս տարիների ընթացքում արել ենք առավելագույնը hայ-վատիկանյան հարաբերությունների ամրապնդման, Հայաստանի շահի սպասարկման, մեր մշակույթի ու պատմության պահպանման և տարածման ուղղությամբ: Շնորհակալ եմ Հռոմի Սրբազան Քահանայապետին հայության ու Հայաստանի նկատմամբ ունեցած առանձնակի ջերմության և աջակցության համար: Շնորհակալ եմ Հայաստանի և Սուրբ Աթոռի իմ բոլոր գործընկներին արդյունավետ համագործակցության համար: Կհանդիպենք: Հ.Գ. Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանության թիմը համառոտ ֆիլմ է պատրաստել, որում ամփոփված են մեր հնգամյա աշխատանքի ամենաարժեքավոր դրվագները»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր