2646 դիտում
18:06 03-11-2018
Ուզբեկստանի ներկայացուցչին հաղթելուց հետո հասկացա, որ կարող եմ չեմպիոն դառնալ․ Շանթ Սարգսյան
«Վերջին տուրն ամենալարվածն էր, այն ոչ-ոքի ավարտելով՝ դարձա չեմպիոն: Առաջնության ընթացքում դժվարին պարտիա էր Ուզբեկստանի ներկայացուցչի դեմ մրցախաղը: Միայն սևերով նրա դեմ տարած հաղթանակից հետո հասկացա, որ կարող եմ դառնալ չեմպիոն»,- այսօրա մամուլի ասուլիսում ասել է շախմատի աշխարհի մինչև 16 տարեկանների չեմպիոն Շանթ Սարգսյանը, հաղորդում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Մարզիչ Արման Փաշիկյանը ևս անդրադարձել է Հայաստանի հավաքականի անդամների խաղերին և Շ․ Սարգսյանի հաղթանակին․
«Ընդհանուր առմամբ մեր բոլոր մասնակիցները հաջող հանդես եկան: Շանթը մյուս շախմատիստներին ոչ մի հնարավորություն չտվեց և գրավեց առաջին տեղը: Տիգրան Սարգսյանը և Արթուր Դավթյանը կարողացան միջազգային կարգի վարպետի նորմա լրացնել: Առավել շատ սպասելիքներ ունեինք Աննա Սարգսյանից, սակայն օլիմպիադայից հետո նրա մոտ կարծես հոգնածություն նկատվեց»,- ասել է Փաշիկյանը։
Նմանատիպ նյութեր
4162 դիտում
15:38 19-08-2017
ԱՄՆ-ն խոստանում է ԻՊ-ին հաղթելուց հետո հեռանալ Սիրիայից
12126 դիտում
19:11 07-12-2017
«Մանչեսթեր Սիթիին» հաղթելուց հետո «Շախտյորի» մարզիչը ասուլիսին եկել է Զորոյի դիմակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
2515 դիտում
15:10 11-12-2024
Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ
2242 դիտում
23:05 10-12-2024
Երևանի բոլոր վարչական շրջաններում կառուցվել և վերանորոգվել է շուրջ 60 ֆուտբոլի դաշտ
2506 դիտում
10:33 10-12-2024
Հովհաննես Բաչկովը 6-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում