211652_close_icon
views-count3437 դիտում article-date 12:57 06-11-2018

Հուշարձանով հողատարածք գնելու դեպքում սեփականատերը պարտավորվելու է ֆինանսավորել հուշարձանի վերակառուցումը. Արթուր Մեսչյան

Երևանի քաղաքապետարանում այսօր՝ նոյեմբերի 6-ին, լրագրողների հետ հանդիպմանը Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը հայտարարեց, որ «Հին Երևան» նախագծում ընդգրկված ոչ մի հուշարձան չի քանդվելու: Հավելեց, որ դա վերաբերվում է նաև Արամի 23-ին և հարակից բոլոր հուշարձաններին: «Անհրաժեշտ կլինի փոխել նախագծային լուծումներ, որպեսզի այդ շենքերը պահպանվեն: Պատմական հուշարձանների քանդման թեման եկեք համարենք սպառված»,-հորդորեց նա՝ վստահեցնելով, որ քանի դեռ ինքը Երևանի գլխավոր ճարտարապետն է, ոչ մի հուշարձան չի քանդվելու: «Այն սեփականատերերը, կառուցապատողները, ովքեր կգնեն որևէ հողատարածք, որտեղ կգտնվի որևէ հուշարձան, նրանք պարտավոր կլինեն ֆինանսավորել այս հուշարձանի վերակառուցման աշխատանքները: Սա այն է, ինչ չի եղել և լինելու է անպայման»,-ընդգծեց գլխավոր ճարտարապետը:

Նմանատիպ նյութեր