211652_close_icon
views-count2064 դիտում article-date 16:59 07-11-2018

Կոտայքի մարզպետը և Սասուն Միքայելյանը ԱԺ արտահերթ ընտրություններին կառաջադրվեն ռեյտինգային ընտրակարգով

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը և ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ռեյտինգային ընտրակարգով կառաջադրվեն Կոտայքի մարզում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նոյեմբերի 7-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: «Ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու եմ Կոտայքի մարզի թիվ 10 ընտրատարածքում: Սասուն Միքայելյանը նույնպես առաջադրվելու է: Երկուսիս վերաբերյալ արդեն քաղաքական որոշում կա»,- ասաց Պետրոսյանը: Մարզպետի խոսքով՝ ինքը մրցունակ թեկնածու կլինի իր ընտրատարածքում: «Մրցունակ թեկնածու կլինեմ: Դա գալիս է այն համոզումից, որ անցած տարի «Ելք» դաշինքի կողմից ևս առաջադրված եմ եղել այդ ընտրատարածքում»,- նշեց մարզպետը:

Նմանատիպ նյութեր