3966 դիտում
13:59 08-11-2018
Բացարձակ սուտ է. Հայաստանում և Արցախում ռազմագերիներ չկան. Գաբրիել Բալայանը հերքում է ադրբեջանական կողմի պնդումները
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը հերքեց ադրբեջանական կողմի այն պնդումները, թե Ադրբեջանը Հայաստանին ռազմագերների փոխանակում է առաջարկել:
«Դա բացարձակ սուտ է»,-լրագրողների հետ զրույցում այսօր կառավարության նիստից հետո ասաց Գ. Բալայանը։
«Մինչև իմ՝ պաշտպանության նախարարությունից դուրս գալը, այսինքն՝ մոտավորապես 10:20, նման առաջարկ պաշտպանության նախարարությունը չի ստացվել: Ընդունված կարգի համաձայն՝ նման առաջարկները մեզ գալիս են հիմնականում Կարմիր խաչի խողովակներով»,-հավելեց նախարարի տեղակալը։
Ընդգծեց, որ չի կարող պատկերացնել, թե ինչի մասին է խոսք գնում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ոչ Հայաստանում, ոչ էլ Արցախում ռազմագերիներ չկան:
«Մենք բավականին բաց ենք աշխատում: Եթե նրանց կողմից նման նախաձեռնություն եղել է, ես ենթադրում եմ, որ Կարմիր խաչը, հոյակապ տիրապետելով իրավիճակին, շատ լավ հասկանում է, որ դա ավելի շատ իրենց ներքին, կամ, միգուցե, որոշակի արտաքին շահառուներին ուղղված հայտարարություն է, որը իր տակ որևիցե հիմնավորում չունի»,- եզրափակց խոսքը նա։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
622 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
694 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
742 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից