211652_close_icon
views-count21564 դիտում article-date 16:11 10-11-2018

Ավտովթար Շիրակի մարզում. Արթիկի հրշեջ կայանի դիմաց բախվել են ВАЗ 21099-ը, ВАЗ 2107-ը և Opel-ը. վիրավորին առաջինը օգնության են հասել հրշեջ կայանի աշխատակիցները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Արթիկ քաղաքի Շահումյան փողոցում՝ ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ կայանի դիմաց, բախվել են Արթիկ քաղաքի Շինարարների փողոցի բնակիչ՝ 32-ամյա Հրաչ Հոլիկյանի վարած ВАЗ 21099 մակնիշի 34 UT 309 համարանիշի, Արթիկ քաղաքի Լմբատ 2 թաղամասի բնակիչ՝ 30-ամյա Մարտին Նալբանդյանի վարած ВАЗ 2107 մակնիշի 34 RL 653 համարանիշի և Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղի բնակիչ՝ 33-ամյա Արմեն Գորոյանի վարած Opel մակնիշի 35 PA 472 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի ուղևոր՝ Պեմզաշեն գյուղի բնակիչ, 62-ամյա Հռիփսիմե Գորոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արթիկ» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ ավագ տեսուչ Լևոն Միքայելյանի և տեսուչ Ջիվան Սագսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Ոստիկանության Արթիկի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Մինո Մխիթարյանի գլխավորությամբ։ Վիրավորին առաջինը օգնության են հասել Արթիկի հրշեջ կայանի ծառայողները, ովքեր առաջին բուժօգնությունն են ցուցաբարել, որից հետո դեպքի վայր ժամանած Արթիկի շտապօգնության բժիշկների խումբը վիրավորին տեղափոխել է հիվանդանոց։ Դեպքի վայր է ժամանել նաև նույն վաշտի հետաքննիչ Գասպարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր