31713 դիտում
19:50 10-11-2018
Երևանում 23-ամյա վարորդը «խմածության ամենաբարձր աստիճան» վիճակում Սարալանջի փողոցում BMW X5–ով բախվել է քարե պատնեշին և կողաշրջվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ նոյեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 03:25-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար-ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Հաղթանակ» զբոսայգուց դեպի նախկին «Երիտասարդական» պալատ տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է կողաշրջվել, որի մեջ կա արգելափակված քաղաքացի, ում դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատը, ինչպես նաև թիվ 15 փրկարարական ջոկատը:
Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի ծառայողները՝ տեսուչ Էդգար Թադևոսյանի գլխավորությամբ:
Պարզվել է, որ Երևանի բնակիչ, 23-ամյա Հայկ Գրիգորյանը, Սարալանջ պողոտայում իր վարած BMW X5 մակնիշի 07 NO 070 համարանիշի ավտոմեքենայով բախվել է քարե պատնեշներին և կողաշրջվել:
Նրան ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները, որից հետո ժամանած շտապօգնության բժիշկներին նա հայտնել է, որ հրաժարվում է բժշկական օգնությունից:
Նա տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմած) վիճակում:
Փաստի առթիվ տեսուչ Է. Թադևոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, ում հանձնարարականով էլ ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+