2551 դիտում
10:19 14-11-2018
Հայաստանի պետական պահուստները կտրուկ նվազել են․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի միջազգային պետական պահուստները կտրուկ նվազել են: «Ժողովուրդ» օրաթերթը ԿԲ հաշվետվությունից պարզեց, որ հոկտեմբերին ՀՀ պետական պահուստները հասել են 2 մլրդ 82.9 մլն դոլարի, մինչդեռ սեպտեմբերին դրանք 2 մլրդ 149.3 մլն դոլար էին:
Նկատենք, որ Հայաստանի միջազգային պահուստները պակաս են նաև տարեսկզբի համեմատ, հունվարին այդ թիվը 2 մլրդ 286.9 մլն դոլար էր: Այս տեղաշարժը, թերևս, պատահական չէ. տեսակետ կա, որ սա հետևանք է կառավարության նոր գործելաոճի, երբ հրաժարվում են նոր արտաքին պարտք ներգրավելու հայտնի քայլից, փոխարենը գումարներն ուղղում են եղած պարտքը սպասարկելուն:
Պատահական չէ, որ այս ամենին զուգահեռ ՀՀ-ում նվազել էր պետական պարտքը՝ այս տարվա նոյեմբերի 1-ի դրությամբ հասնելով 6 մլրդ 724.3 մլն դոլարի՝ տարեսկզբի 6 մլրդ 774.6 մլն դոլարի փոխարեն»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2965 դիտում
10:38 30-08-2018
Թավշյա հեղափոխության օրերին միջազգային պահուստները կտրուկ նվազել են․ «Ժողովուրդ»
3420 դիտում
09:07 08-04-2016
Վերջին մեկ ամսում Հայաստանի միջազգային պահուստները նվազել են 59 միլիոն դոլարով. «Ժողովուրդ»
2052 դիտում
09:08 05-08-2015
Հայաստանի միջազգային պահուստները նվազել են ավելի քան 50 միլիոն դոլարով. ՀԺ
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը