211652_close_icon
views-count4502 դիտում article-date 10:57 15-11-2018

«Ծառուկյան» խմբակցությունը չի մասնակցելու Սամվել Ֆարմանյանի և Միհրան Հակոբյանի նախագծի քվեարկությանը

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի կարծիքով` ՀՀԿ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանի և Միհրան Հակոբյանի առաջարկած՝ վիճակախաղերն օրենքով արգելելու մասին նախագիծը չի լուծելու իր առջև դրված խնդիրը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Զոհրաբյանը ԱԺ հերթական նիստում առաջարկեց նախագիծը հանել քվեարկությունից: «Գաղափարը, որը նախաձեռնության հիմքում դրել են, կարևոր է: Մոտավորապես նույնաբովանդակ նախագիծ ներկայացրել էինք մենք` Ալեն Սիմոնյանի հետ միասին: Եվ ես վստահաբար կարող եմ պնդել, որ մեր ներկայացրած նախագիծն ավելի գրագետ էր կանոնակարգում այն խնդիրը, որը բարձրացվում էր: «Ծառուկյան» դաշինքը չի մասնակցելու նախագծի քվեարկությանը»,-ասաց Զոհրաբյանը: Նրա խոսքով` իրենք ողջամիտ մտահոգությունն ունեն, որ ներկայցված նախագիծը չի պատկերացնում այն քաոսը, որը առաջանալու է դրա ընդունումից հետո: Նրա կարծիքով` բերելու է անվերահսկելի վիճակի այն ոլորտում, որը իրավացիորեն փորձում են կարգավորել: Զոհրաբյանի համոզմամբ` այն ավելի բարձիթողի վիճակ է ստեղծելու: «Պետք չէ ինքնալուծարված խորհրդարանի վերջում բերել մի նախագիծ, որը գրագետ չէ, առաջացնում է բազմաթիվ հարցրեր: Այն չի լուծելու իր առջև դրված խնդիրը»,-ասաց նա ու առաջարկեց նախագիծը հանել քվեարկությունից Զոհրաբյանն առաջարկեց հաջորդ խորհրդարանում ստեղծել աշխատանքային խումբ, որն ավելի երկար ժամանակ կունենա ընդունել ոլորտի վերաբերյալ նախագիծ: «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը ուժը կորցրած ճանաչելու մասին, «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությամբ պետք է օրենքով արգելվեին վիճակախաղերը Հայաստանում:

Նմանատիպ նյութեր