44350 դիտում
19:33 16-11-2018
Արտակարգ դեպք Շիրակի մարզում. 64–ամյա վարորդը մարդատար ГАЗель-ով վրաերթի է ենթարկել երկու 9-ամյա երեխաների. վերջիններին հիվանդանոց են տեղափոխել ճանապարհային ոստիկանները՝ իրենց ծառայողական ավտոմեքենայով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ նոյեմբերի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 16:15-ի սահմաններում Գյումրի քաղաքի բնակիչ, 64-ամյա Աշոտ Հակոբյանը իր վարած մարդատար ГАЗель մակնիշի 08 52 Լ համարանիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Շիրակացի 50 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել Գյումրիի բնակիչներ, 9-ամյա Գոռ. Գրիգորյանին և 9-ամյա Մետաքսյա Նազարյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ երեխաներին իրենց ծառայողական ավտոմեքենայով Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց են տեղափոխել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ավագ տեսուչ Ռաֆիկ Մարտիրոսյանն ու տեսուչ Թելման Գրիգորյանը:
Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժնի ավագ օպերլիազոր Կոմուն Մխիթարյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ ավագ հետաքննիչ Արմեն Պողոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Վարորդը ենթարկվել է բժշկական փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է սթափ:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+