211652_close_icon
views-count57625 դիտում article-date 18:11 18-11-2018

Հայաստանի հարյուրավոր քաղաքացիներ մի քանի օր Վրաստանի տարածքում գտնվում են անտեր ու անօգնական վիճակում. նրանց վերջին հույսն է, որ ամպագոռգոռ հայտարարություններից հետո իրական քայլեր կձեռնարկվեն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ը Վրաստանից նամակ և դրան կից լուսանկարներ է ստացել, որով նամակագիրները իրենց դժգոհությունն են հայտնում, որ Վրաստանում Հայաստանի դեսպանատունը ոչ մի քայլ չի ձեռնարկում իրենց օգնության ձեռք մեկնելու համար: [url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ը ներկայացնում է նամակն ու լուսանկարները: «Բարև Ձեզ, մենք գտնվում ենք Վրաստանում, Ժինվալի բնակավայրից ոչ հեռու: Այստեղ գտնվում են Հայաստանի հարյուրավոր քաղաքաղցիներ, որոնք մի քանի օր շարունակ չեն կարողանում շարունակել իրենց ճանապարհը դեպի Ռուսատասնի Դաշնություն և հակառակը: Կան մարդիկ, որոնք նոյեմբերի 15-ի երեկոյան ժամը 20:00-ից այստեղ են: Հայաստանի քաղաքացիներս կանգնած ենք մեծ խնդրի առջև: Մոտակա սրճարանում գները շատ թանկ են և բոլորի մոտ գրեթե գումար չի մնացել, ինչպես նաև վառելիք՝ ավտոմեքենաները տաքացնելու համար: Վրացական կողմից դաշտային խոհանոցի կազմակերպման (նույնիսկ վճարովի) ոչ մի փորձ չի ձեռնարկվում: Հայկական դեսպանությունը զանգերին չի պատասխանում: Միգուցե հայկական կողմի պատասխանատուները ՀՀ քաղաքացիների այս իրավիճակից տեղյակ չեն: Գուցե այս նամակին և լուսանկարներին ծանոթանալուց Հայաստանի իշխանությունները մտածեն մեզ օգնելու և այս ծայրահեղ իրավիճակից դուրս բերելու մասին, ոչ թե շարունակեն ամպագոռգոռ հայտարարություններ տարածեն, թե Հայաստանի քաղաքացին սահմանից դուրս պաշտպանված են»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր