21559 դիտում
17:33 19-11-2018
Մխիթար Հայրապետյանը ընդգրկված է «Իմ քայլը» դաշինքի համապետական ցուցակում, բացի այդ առաջադրվել է ռեյտինգային ընտրակարգով թիվ 1 ընտրատարածքում.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Մխիթար Հայրապետյան Սփյուռքի նախարար:
Դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդգրկված է «Իմ քայլը» դաշինքի համապետական ցուցակում, բացի այդ, ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է թիվ 1 ընտրատարածքում, որն ընդգրկում է Ավան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանները, ինչպես նաև իր հարազատ Նոր Նորք թաղամասը:
Կրթություն
2007թ-ին ավարտել է Երևանի #127 դպրոցը և ընդունվել ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի Թուրքիայի բաժինը:
2013թ-ին ավարտել է նույն ֆակուլտետի մագիստրատուրան:
2012-13թթ. եղել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի Ուսանողական Գիտական Ընկերության և Ուսանողական խորհրդի անդամ: Գիտական հոդվածների հեղինակ է:
Վերջին տարիներին մասնակցել է ոչ ֆորմալ կրթության շրջանակներում իրականացված տասնյակ միջազգային կրթական ծրագրերի:
Աշխատանքային գործունեություն
2011թ-ին հիմնադրել է «Երիտասարդ քաղաքական գործիչների ասոցիացիան» և մինչև 2015թ-ի ապրիլը իրականացրել կազմակերպության փոխնախագահի լիազորությունները:
2016թ-ի հունվարից հանդիսանում է «Քաղաքացիական կրթության և երիտասարդության զարգացման կենտրոնի» հիմնադիր նախագահը:
2010-17թթ հասարակական-քաղաքական գործունեությանը զուգահեռ աշխատել է մի քանի տեղական թերթերում` որպես Մերձավոր Արևելքի և, մասնավորապես, Թուրքիայի հարցերով փորձագետ:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամներից է:
2016թ-ի դեկտեմբերին ընտրվել է ՔՊ Նոր Նորքի տարածքային կազմակերպության նախագահ` միաժամանակ ընդգրկվելով կուսակցության քաղաքական խորհրդում:
2016-2018թթ եղել է ՔՊ Սփյուռքի հարցերով համակարգող:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
Նմանատիպ նյութեր
2393 դիտում
12:44 12-11-2018
Պետական կամերային երաժշտական թատրոնի տնօրենը ռեյտինգային ընտրակարգով կառաջադրվի թիվ 1 ընտրատարածքում