41373 դիտում
17:09 25-11-2018
Նոր մանրամասներ Երևանում փեսայի կողմից կնոջ եղբայրներին դանակահարելու փաստով. պարզվել է՝ վիրավորների թիվը 5-ն է, կռվի մասնակիցների մեջ էլ կան համաներմամբ ազատվածներ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնում հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է նոյեմբերի 23-ին Երևանի Քաղաքեռ-Զեյթուն վարչական շրջանում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուք և դաակահարության հետևանքով ի հայտ եկած նոր մանրամասներ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 00:10-ի սահմաններում «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնից ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ «աջ ստորին վերջույթի հետին մակերեսի ծակած-կտրած վերքեր, աջից հարողնաշարային շրջանի վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Քանաքեռ 2-րդ փողոցի 72 տան բնակիչ, 26-ամյա Գոռ Կիրակոսյանը:
Նշված ահազանգից 5 րոպե անց Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտից ահազանգ է ստացվել, «գոտկային շրջանի կտրած-ծակած վերքեր հեմոռագիկ շոկ» աշխոտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել նույն հասցեի բնակիչ 23-ամյա Սահակ Կիրակոսյանը:
Մինչ բժիշկները կպայքարեին նշված անձանց կյանքի համար, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Սուրբ Հակոբ եկեղեցու մոտ ոմն Սմբուլը և Սերգոն վիճաբանության են մասնակցել և կան դանակահարված անձինք:
Արդեն ժամը 01:45-ի սահմաններում Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտից ոստիկանութուն ահազանգ է ստացվել, որ «քթի, գլխի, 2 ծնկների վնասվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գյուղի 2-րդ փողոցի բնակիչ, 33-ամյա Էդգար Մարտիորսյանը:
Նույն օրը, ժամը 02:30-ի սահմաններում Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ «ձախ վերհոնքային շրջանի սալջարդ, վերին կոպի հեմատոմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Երևան քաղաքի Դավիթաշեն 1-ին փողոցի բնակիչ, 38-ամյա Գրիգոր Խաչատրյանը, իսկ 10 րոպե անց «գանգուղեղային տրավմա և պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Սարի-Թաղի 5-րդ շարքի բնակիչ, 46-ամյա Գնել Միքայելյանը:
Մինչ բժիշկները հավատարիմ Հիպոկրատի երդմանը, փրկեցին բոլոր վիրավորների կյանքը, Երևանի ոստիկանության քրեական հետախույզները պարզել են, որ նոյեմբերի 22-ին, ժամը 23:30-ի սահմաններում Քանաքեռ 6-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 5 տան մոտ վիճաբանության ժամանակ Գոռ և Սահակ Կիրակոսյանները, Էդգար Մարտիրոսյանը, Սարկավագի փողոցի բնակիչ, 29-ամյա Էդվարդ Հարությունյանը և Քանաքեռ 2-րդ փողոցի բնակիչ, 40ամյա Մանվել Հարությունյանը վիճաբանել են 68-ամյա Գրիգոր Խաչատրյանի, ով Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ՀՀ քր օր-ի 177 հոդվածի 2-րդ մասով դատապարտված է եղել և այս տարվա նոյեմբերի 1 -ին համաներման ակտով ազատ է արձակվել, Քանաքեռ 6-րդ փողոցի բնակիչ, 26-ամյա Սմբատ Պողոսյանի, ով նույնպես ՀՀ քր օր-ի 177 հոդվածի 2-րդ մասով դատապարտված է եղել և համաներման ակտով նույնպես նոյեմբերի 1-ին ազատ է արաձակվել և Քանաքեռ 6-րդ փողոցի բնակիչ, 36-ամյա Սերգեյ Պողոսյանի հետ, որի ժամանակ Ա. Կիրակոսյանը իր մոտ եղած բիտով հարվածել է Ս. Պողոսյանին, Գ. Խաչատրյանին և Գ. Միքայելյանին, իսկ Ս. Պողոսյանը իր մոտ եղած խոհանոցային դանակով հարվածել և մարմնական վնասվածքներ է պատճառել Գ և Ս. Կիրակոսյաններին:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջիններս Ս. Պողոսյանի կնոջ եղբայրներն են:
Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են հանցագործության գործիք հանդիսացող դանակը, ձեռնարկվում են միջոցառումներ՝ բիտը հայտնաբերելու ուղղությամբ:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2018/11/23/1110910/]ավելի վաղ[/url] հայտնել էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 23-ին, կեսգիշերին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում:
Մայրաքաղաքում գործող 2 բժշկական կենտրոններից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ էր ստացվել, որ սուր կտրող-ծակող առարկայից վնասվածքներով, ինչպես նաև աչքի մասում վնասված վիճակով իրենց մոտ են տեղափոխվել 2 երիտասարդ տղաներ:
Հիվանդանոց էին մեկնել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը, ինչպե նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները:
Ոստիկանները պարզել էին՝ վիրավորներն են՝ Քանաքեռ 2-րդ փողոցի 72 տան բնակիչներ, եղբայրներ, 23-ամյա Սահակ Կիրակոսյանը և 26-ամյա Գոռ Կիրակոսյանը: Մինչ բժիշկները պայքարում էին նրանց կյանքի համար, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները Քանաքեռ-Զեյթունի ոստիկանների հետ պարզել էին, որ նրանց դանակահարել է Քանաքեո 6-րդ փողոցի 1-ին նրբանցքի բնակիչ, 26-ամյա Սմբատ Պողոսյանը, ով հայտնաբերվել ու բերման էր ենթարկվել ոստիկանություն:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալը դանակահարվածների փեսան է, ով մասնակցելիս էր եղել իրենց բարեկամի ծննդյան 50- ամյակին և վիճաբանությունը տեղի էր ունեցել Քանաքեռի 6-րդ փողոցում, վիճաբանության ժամանակ էլ Սահակը իր մոտ եղած փայտով հարվածել էր փեսայի գլխին, վերջինս էլ գործի է դրել դանակը:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: