2726 դիտում
18:54 26-11-2018
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության Դատախազության օրվա առթիվ
Հայաստանի Հանրապետության դատախազության համակարգի բոլոր աշխատակիցների և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ:
Արցախի Հանրապետության դատախազության տոնը մարդու և ազգի ազատության, արժանապատվության, իրավունքների վերականգնման և արդար հաղթանակի խոսուն վկայությունն է:
Այսուհետ ևս շարունակելով պահպանել ձևավորված համագործակցության բարենպաստ ավանդույթները՝ երկուստեք շարունակելու ենք համատեղ ուժերով դիմակայել բոլոր մարտահրավերներին՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու։
Մենք միահամուռ ուժերով պատրաստ ենք նվիրվել մեր ժողովրդի անվտանգությունը խաթարող հանցագործությունների բացահայտման գործին։
Կրկին շնորհավորում եմ Արցախի Հանրապետության դատախազության տոնը, Ձեզ և դատախազության յուրաքանչյուր աշխատակցի ցանկանում եմ բարօրություն և բարեկեցություն՝ շարունակելու Ձեր ազնիվ մարտական ծառայությունը հանուն Արցախի Հանրապետության:
[b]ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժին[/b]
Նմանատիպ նյութեր
4888 դիտում
12:06 20-12-2021
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ԱԱԾ աշխատողի օրվա առթիվ
Այս բաժնից
568 դիտում
09:09 21-12-2024
Երկրաշարժը զգացվել է Վայոց ձորի և Սյունիքի մարզերում
700 դիտում
23:25 20-12-2024
ԳԱԱ որոշ գիտաշխատողներ աշխատում են ընդդեմ սեփական պետության․ Հայկ Դեմոյան
979 դիտում
22:34 20-12-2024
Տեղի է ունեցել խորհրդակցություն՝ հայրենական ռազմարդյունաբերության զարգացման վերաբերյալ