66645 դիտում
22:50 26-11-2018
Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. 18-ամյա վարորդը, ով ավտոմեքենան վարելու իրավունք չի ունեցել, 07-ով 20 մետր գլորվել է ցած և բախվել ժայռաբեկորներին. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Թալին քաղաքի Թաթուլ Կրպեյան փողոցի բնակիչ, 18-ամյա Սարգիս Ղազարյանը Թալին-Կարմրաշեն ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում իր վարած ВАЗ 2107 մակնիշի 35 QՏ 475 համարանիշի ավտոմեքենայով դեպի Թալին ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և մոտ 20 մետր բարձրությունից բախվել ապառաժ քարերին և հայտնվել ձորում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ս. Ղազարյանն ու 2 ուղևորներ Արտակարգ իրավիճակների նախարարության փրակարար ծառայության Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարների օգնությամբ դուրս են բերվել ձորից և տեղափոխվել Թալինի բժշկական կենտրոն:
Տեղում առաջին բուժօգնությունն են ստացել վարորդն ու մեկ ուղևոր, ովքեր հետո հրաժարվել են հիվանդանոցում մնալուց, իսկ 1 հոգին տեղափոխվել է Երևանի բժշկակական կենտրոններից մեկը:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ ավագ տեսուչ Նորիկ Թադևոսյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Թալինի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչ Էդգար Ավդալյանը, սակայն, Արագածոտնի մարզի դատախազի ցուցումով դեպքի վյար է ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Էդգար Հարությունյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են հիվանդանոց տեղափոխված 2 քաղաքացիների ինքնությունը:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ վթարի պատճառ է նաև այն, որ այդ հատվածում ճանապարհաշինարարական աշխատանքներ են տեղի ունենում, սակայն ոչ մի ցուցանակ և նախազգուշացնող վահանակներ չկան, ինչպես նաև բացակայում են նախազգուշացնող անվտանգության լուսարձակները:
Վարորդն էլ, ով վարորդական իրավունքի վկայական չունի, ենթարկվել է բժշկական փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է սթափ:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը ՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 59+
59+