3075 դիտում
18:39 27-11-2018
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները ինքնաբացարկի միջնորդություն կներկայացնեն դատավորին. նիստը կշարունակվի վաղը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունը Վերաքննիչ դատարանում հետաձգվեց` դատավոր Ռուբեն Մխիթարյանի ինքնաբացարկի միջնորդությունը պատրաստելու նպատակով: «[url=https://armenpress.am/arm/news/956056.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը:
«Մինչև ժամը 17:45-ը դատավորը մեզ ժամկետ էր տվել, որպեսզի մենք ինքնաբացարկի միջնորդությունը պատրաստենք : Աշխատեցինք միջնորդության վրա, բայց չհասցրեցինք սահմանված ժամկետում: Դրա համար դատավորը մեզ լրացուցիչ ժամկետ է տվել մինչև նոյեմբերի 28-ը ժամը 12:00-ը»,- ասաց Ալումյանը:
Նա չցանկացավ ասել, թե ինչու են իրենք ներկայացրել դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը:
«Որոշումը ստանանք, ամեն ինչ ձեզ կհայտնենք»,- նշեց Ալումյանը:
Նմանատիպ նյութեր
2530 դիտում
16:44 14-01-2019
Քոչարյանի պաշտպանները քննող դատավորին ինքնաբացարկի միջնորդություն կներկայացնեն
1750 դիտում
16:15 09-01-2019
Մեղադրող կողմը ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորին
3032 դիտում
15:44 05-10-2019
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները ինքնաբացարկի միջնորդություն կներկայացնեն Աննա Դանիբեկյանին