211652_close_icon
views-count1640 դիտում article-date 21:30 27-11-2018

Եվրասիա միջազգային համալսարանին շնորհվել է ինստիտուցիոնալ հավատարմագրում 4 տարի ժամկետով

Եվրասիա միջազգային համալսարանին շնորհվեց ինստիտուցիոնալ հավատարմագրում 4 տարի ժամկետով։ Այսօր տեղի ունեցած նիստում նման որոշում կայացրեց Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) Հավատարմագրման հանձնաժողովը։ Մինչ որոշման կայացումը, բուհում փորձաքննություն իրականացրած փորձագիտական խմբի ղեկավար Քրիստինե Սողիկյանն ամփոփ ներկայացրեց փորձաքննության արդյունքները, բուհի ուժեղ և թույլ կողմերը։ Ընդգծվեց, թե որքանով է բուհն իրագործել նախորդ հավատարմագրման ժամանակ հաստատված բարելավման պլանը և ինչ արդյունքներ են արձանագրվել։ Անդրադարձ կատարվեց նաև բուհի բարելավման նոր ծրագրի իրատեսականությանը, որն իրագործվելու է մինչև հաջորդ հավատարմագրումն ընկած ժամանակահատվածում։ Հավատարմագրման հանձնաժողովի անդամները հարցեր ուղղեցին փորձագիտական խմբի ղեկավարին և բուհի ներկայացուցիչներին, որին հաջորդեց դռնփակ քննարկումը և քվեարկությունը։ Նշենք, որ 2015թ․ Եվրասիա միջազգային համալսարանը 2 տարով պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում էր ստացել։ [b]ՈԱԱԿ հասարակության հետ կապերի պատասխանատու Հայկուհի Բարսեղյան[/b]

Նմանատիպ նյութեր