4039 դիտում
22:02 27-11-2018
Սամվել Կարապետյանը նման զբոսանավ չունի. «Տաշիր» ընկերությունների խումբը հերքում է
Սամվել Կարապետյանը նման զբոսանավ չունի: Այս մասին հայտարարությունը է տարածել «Տաշիր» ընկերությունների խմբի մամուլի ծառայությունը՝ հերքելով ավելի վաղ տարածված տեղեկությունը, թե Սամվել Կարապետյանին պատկանող, Ace անունը կրող զբոսանավը նկատվել է Թուրքիայի Մարմարիսում։
«Այսօր հայկական մի շարք լրատվամիջոցներ, վկայակոչելով թուրքական Haberturk պարբերականը, լուր են տարածել այն մասին, թե իբրեւ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին պատկանող, Ace անունը կրող զբոսանավը նկատվել է Թուրքիայի Մարմարիսում։
Հարկ ենք համարում նշել, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, Սամվել Կարապետյանը նման զբոսանավ չունի։ Խնդրում ենք հայկական լրատվամիջոցներին պրովոկացիոն լուրեր տարածելուց առաջ ճշտել դրանց հավաստիությունը»,– ասված է հաղորդագրությունում։
Նմանատիպ նյութեր
22823 դիտում
20:26 06-12-2018
Տաշիր ընկերությունների խումբը Վանաձորի մի հատվածը վերածել է մոդեռն քաղաքի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
535 դիտում
18:10 21-10-2024
Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում
745 դիտում
18:08 21-10-2024
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Գերմանիայի նորանշանակ դեսպանին
988 դիտում
17:39 21-10-2024
Փի Դիդիի դեմ ևս 6 հայց է ներկայացվել