12135 դիտում
17:37 28-11-2018
Արմեն Ավետիսյանի ընտանիքն ասել է, որ Ծաղկաձորի «Գոլդեն Փելըս» հյուրանոցը վերադարձնում է պետությանը, եթե այս պրոցեսը մինչև վերջ գնա, պետք է այն դնենք աճուրդի. Ն. Փաշինյան
[url=https://www.tert.am/am/news/2018/11/28/Golden-palace/2857169]Tert.am[/url]-ը գրում է. Ես հայտարարել եմ, որ այսօրվա դրությամբ տարբեր քրեական գործերով մոտ 64 միլիարդ դրամի չարաշահումներ, յուրացումներ և այլ քրեական գործեր են հարուցված, բայց նաև հնչում են հարցադրումներ, թե ինչու այդ գումարների վերադարձը այն արագությամբ չի լինում, որքան մենք ենք ցանկանում: Իջևանում «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ժամանակ այս մասին հայտարարեց ուժի ցուցակը գլխավորող, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Մեզ համար կարևոր է, որ պահպանվի օրինականությունը: Այդ գումարները կվերադարձվեն այսօրվա օրենսդրության համաձայն»,- ասաց նա:
Վարչապետի պաշտոնակատարն այնուհետև ավելացրեց, որ գործընթացը դանդաղ է ընթանում: «Եվ ահա այդ գործընթացն արագ անցկացնելու համար է, որ մեր նախընտրական ծրագրում հիշատակված է անցումային արդարադատությունը որպես մեր խնդիրները լուծելու միջոց»,- ասաց նա՝ նշելով, որ դա նշանակում է, որ շատ դեպքերում այդպիսի գործերը կարող են և պետք է այլ լուծում ստանան:
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2018/11/28/Golden-palace/2857169]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
700 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
568 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
526 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին