53433 դիտում
10:00 30-11-2018
Կրակոցներ Երևանում. 34-ամյա և 36-ամյա քաղաքացիները հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ
Այսօր՝ նոյեմբերի 30-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 03։00-ի սահմաններում Միքայելյանի վիրաբուժության ինստիտուտից, այնուհետև «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել քաղաքացիներ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Երևան քաղաքի վաչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ։
Ոստիկանները պարզել են, որ նշված անձինք հիվանդանոցներ են տեղափոխվել Սարկավագի փողոցի 151 շենքի բակից։ Երկուսն էլ ստացել են հրազենային վնասվածքներ։
Ոստիկանները պարզել են, որ Միքայելյանի վիրաբուժության ինստիտուտ տեղափոխվածը Սարկավագի փողոցի 151 շենքի բնակիչ՝ 34-ամյա Արայիկ Խաչատրյանն է, իսկ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տեղափոխվածը՝ Սարկավագի փողոցի 154/2 շենքի բնակիչ՝ 36-ամյա Նորայր Ղազարյանը։
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 34-104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: