211652_close_icon
views-count2060 դիտում article-date 13:23 30-11-2018

Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունները ոչ ոք հարցականի տակ չի դնում. Կոնստանտին Զատուլին

Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները դաշնակցային են, այդ հարաբերությունները ոչ ոք հարցականի տակ չի դնում: «[url=https://www.armenpress.am/arm/news/956437.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ այդ մասին Երևանում «Լազարևյան ակումբի» կազմակերպած առաջին նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը: «Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները դաշնակցային են, ոչ ոք դա հարցականի տակ չի դնում: Գիտեք, որ մեր երկրների ղեկավարները պարբերաբար հանդիպումներ են ունենում, փոխանակվում են տեսակետներով: Հասկանալի է, որ Հայաստանում հեղափոխություն է տեղի ունեցել և դա ազդեցություն է ունենում ոչ միայն ներքին, այլ նաև արտաքին քաղաքական օրակարգի վրա»,-ասաց Զատուլինը։ Նա ընդգծեց, որ Հայաստանն ու Ռուսաստանը համագործակցում են տարբեր ոլորտներում: Զատուլինը մեծապես կարևորեց պաշտպանության, անվտանգության ոլորտները:

Նմանատիպ նյութեր