211652_close_icon
views-count2860 դիտում article-date 16:13 01-12-2018

Փարիզում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել բողոքի ակցիաների մասնակիցների դեմ, ովքեր բողոքում են վառելիքի գների բարձրացման դեմ, հայտնում է Ria Novosti գործակալությունը։ Նշվում է, որ ցուցարարների ու իրավապահների միջև բախումները տեղի են ունեցել Հաղթական կամարից ոչ հեռու: Ցուցարարները փորձել են գրավել ոչ հեռու գտհնվող անցակետը: Արդյունքում 1 մարդ է բերման ենթարկվել: Եվս 2 ցուցարր բերման է ենթարկվել ապօրինի զենք կրելու համար: Փարիզում փակ է մետրոյի 7 կենտրոնական կայարան, իսկ հասարակական կարգն ապահովում է մոտ 6.000 իրավապահ: Հիշեցնենք, որ «Դեղին անթև բաճկոնների» բողոքի զանգվածային ակցիաները երկրում սկսվել են նոյեմբերի 17-ից: Նախորդ շաբաթ դրանց մասնակցել է 100.000-ից ավելի մարդ: Փարիզում դրանք ուղեկցվել են Ելիսեյան դաշտերում զանգվածային անկարգություններով: Հունվարի մեկից Ֆրանսիայում մեկ լիտր բենզինի գինն ավելանալու է 2,9, իսկ դիզելային վառելիքինը՝ 6,5 եվրոցենտով: Մինչդեռ այս տարվա ընթացքում բենզինի գինն արդեն ավելացել է 15, իսկ դիզելայինինը՝ 23%-ով:

Նմանատիպ նյութեր