211652_close_icon
views-count43419 դիտում article-date 15:36 01-12-2018

Մենք ուզում ենք ունենալ էս տեսակ պատգամավոր, ով առանց թիկնապահների ու «հաստավիզների» է շրջում. Արարատի մարզում. ասում էին բնակիչները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռոման Մուրադյանը Արարատի մարզի մի քանի գյուղերում հանդիպեց ընտրողների հետ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գրեթե բոլոր հանդիպումների ժամանակ թեկնածուի և գյուղացիների հանդիպումն անցավ ջերմ ու անկեղծ մթնոլորտում։ Գյուղացիները հիմնականում իրենց խնդիրներն էին բարձրաձայնում թեկնածուի առաջ՝ ասելով, որ իրենք շատ բան չեն ուզում. լավ աչքով մտիկ անեն գյուղացուն, թև ու թիկունք լինեն, ու որ ամենակարևորն է՝ ընտրվող պատգամավորը նախորդ պատգամավորների նման բախտի քմահաճույքին չթողնի ընտրողին։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Բազմաթիվ պատգամավորների ենք տեսել, ովքեր էկել ու գնացել են, բայց ոչ մի անգամ մեր մատից փուշ չեն հանել։ Ընտրություններից ընտրություն էկել, սարեր են խոստացել, որ երկնքից մեզ համար մանանա են թափելու, բայց մանդատը ստանալուց հետո հօդս են ցնդել։ Հիմա արդեն էն առաջվա միամիտը չենք, որ իրանց ասելով ընտրենք։ Մինչ Ռոմանի՝մեր գյուղեր գալը, արդեն ճշտել ենք նրա ուղնուծուծը, գիտենք՝ ինչ շրջապատի տեր մարդ ա, լսել ենք, որ նրա խոսքը ցեմենտ-բիտոնից ուժեղ ա, ու հաստատ մեզ հուսախաբ չի անի, դրա համար էլ էս ձյուն-ձմեռով էկել ենք ոչ միայն հանդիպելու, այլ նաև վստահորեն ասելու՝ նա է մեր թեկնածուն, ուրիշ թեկնածու չգիտենք։ Պետական ապարատից թեկնածուներ կան՝ պադավատով գալիս են, պադավատով գնում, իսկ պադավատով էկողը ժողովրդի վերքին դարման չի լինի։ Գիտենք նաև, որ նա մեզ թև ու թիկունք է լինելու, մենք էլ՝ իրեն, ու հաստատ մեր քայլեը համատեղելով՝ գյուղացին իր մաշկի վրա է զգալու տարբերությունը, իսկ մեր ուզածը շատ բան չի՝ բարեկարգ ու արտաքին լուսավորված ճանապարհներ, ոռոգման ջրի խնդրի լուծում, աշխատատեղերի ստեղծում»։ Մի քանի երիտասարդներ էլ ասում էին. «Ոգևորված ենք, որ այս անգամվա մեր թեկնածուն մարզական աշխարհին լավ ծանոթ մարդ է ու մեր մարզում զարկ կտա սպորտի զարգացմանը։ Երևի հենց էդ հավատով է, որ բազմաթիվ աշխարհահռչակ սպորտսմեններ սատարում են Ռ. Մուրադյանին, ու մենք էլ հաստատ համոզված ենք, որ նրա ընտրվելու դեպքում հաստատ շահելու ենք ու չենք բռնի արտագաղթի ճամփեն»։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 84+
84+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր