211652_close_icon
views-count83212 դիտում article-date 09:25 03-12-2018

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. 28-ամյա վարորդը Nissan-ով բախվել է հողաթմբին և կողաշրջվել. բժիշկները պայքարում են 2 վիրավորների կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 07։20-ի սահմաններում Լոռու մարզի Ֆիոլետովո գյուղի բնակիչ՝ 28-ամյա Նատալյա Նովիկովան Երևան-Սևան ավտոճանապարհի 70-րդ կմ հատվածում դեպի Սևան ընթանալիս իր վարած Nissan Note մակնիշի 35 AP 534 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և կողաշրջված վիճակում հայտնվել ճանապարհի մեջտեղում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի 2 ուղևորներ, որոնցից մեկին քաղաքացիները հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս, տեղափոխվել են Սևանի բժշկական կենտրոն։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ օպերատիվ են գործել Սևանի հիվանդանոցի բժիշկները։ Նշված բժշկական կենտրոնից ֆոտոլրագրողին հայտնել են, որ վիրավորներից մեկին տեղափոխում են Երևանի հիվանդանոցներից մեկը։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Սևանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ։ Ֆոտոլրագրողը հայտնում է՝ դեպքի վայրում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, սակայն Գեղարքունիքի մարզի դատախազ Արթուր Գևորգյանի հանձնարարականով վթարի փաստով նախաքննություն են սկսում Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի քննիչները, որտեղից դեպքի վայր են ժամանել քննչական բաժնի պետ Էդիկ Պետրոսյանն ու ավագ քննիչ Անդրանիկ Անտոնյանը։ Այս պահին ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը համայնքային ոստիկանության ծառայող Նորայր Սաղաթելյանի գլխավորությամբ դեպքի վայրում ուժեղացված ծառայություն են կատարում, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները չկանգնեն և խցանում տեղի չունենա, նույն ծառայությունն են կատարում նաև ճանապարհային ոստիկանները։ Փաստի առթիվ ավագ քննիչ Ա. Անտոնյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 97+
97+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր