211652_close_icon
views-count3197 դիտում article-date 12:35 03-12-2018

ԱԺ-ն ստացել է Արամ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատազրկելու վերաբերյալ գլխավոր դատախազի միջնորդությունը

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հայտարարություն է տարածել ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրա նկատմամբ խափանման միջոցը կալանավորումն ընտրելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի [url=https://shamshyan.com/hy/article/2018/12/03/1111681/]միջնորդության [/url]կապակցությամբ: Ներկայացնում ենք ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը: «Հաշվի առնելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը հայտարարում եմ, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդություններ է ներկայացրել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արամ Խաչիկի Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, ինչպես նաեւ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելուն համաձայնություն տալու վերաբերյալ»,-նշված է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր