1943 դիտում
20:26 03-12-2018
Ոստիկանության պետի գլխավորությանբ տեղի ունեցավ երթևեկության կանոնակարգման վերաբերյալ քննարկում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Դեկտեմբերի 1-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը, ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմի մասնակցությամբ, հանդիպեց Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի քաղաքային տնտեսության ֆակուլտերտի դեկան Վալերի Հարությունյանի հետ: Ներկա էին նաև ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամներ:
Հանդիպման նպատակն էր` քննարկել, թե ինչպես կարելի է կանոնակարգել երթևեկությունը` խցանումներից, ճանապարհատրանսպորտային պատահարներից ու վթարներից խուսափելու համար:
Ոստիկանության պետը շնորհակալություն հայտնեց Վալերի Հարությունյանին, որ մտահոգ է քաղաքացիների անվտանգ երթևեկությունն ապահովելու խնդրով, ապա լսեց փորձագետի կարծիքն ու առաջարկությունները:
Բանախոսը նշեց, որ մայրաքաղաքի փողոցներում շինություններ են կառուցվել` հաշվի չառնելով ո՛չ տրանսպորտային հիմնախնդիրները, ո՛չ էլ կոմունիկացիոն նորմերը, և եթե դրան էլ գումարում ենք օրեցօր ավելացող մեքենաների թիվը, ապա մոտ ապագայում Ճանապարհային ոստիկանությունը ի վիճակի չի լինի կարգավորել երթևեկությունը: Եվ այս մասին պետք է բարձրաձայնել:
Վալերիյ Օսիպյանը ներկայացրեց, թե երթևեկությունը կարգավորելու ուղղությամբ ինչ աշխատանքներ են կատարվել` խաչմերուկներն ազատող գծանշումներից մինչև խելացի լուսացույցերի տեղադրումը: Իսկ որ 2003 թվականի համեմատությամբ այսօր մեքենաների ներկրման թիվը հանրապետություն հինգ անգամ ավելացել է, փաստում էր նաև ոստիկանության պետը:
Հանդիպման ընթացքում խոսվեց ուրբանիզացիոն խնդիրների մասին, որ բուհերը, նախարարություններն ու շատ գերատեսչություններ, գտնվելով Երևանում, ինքնաբերաբար տրանսպորտային հոսքերի մեծ մասը բերում են կենտրոն, և անհրաժեշտ է նոր էստակադաներ, վերգետնյա ու ստորգետնյա տրանսպորտային հանգույցներ կառուցել:
Քանի որ բարձրացրած խնդիրները վերաբերում էին նաև տարբեր գերատեսչությունների, որոշվեց առաջիկայում կազմակերպել ավելի լայն քննարկում, ուր ներգրավված կլինեն այլ շահագրգիռ կողմեր ու կառույցներ ևս:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
787 դիտում
19:35 11-09-2024
Քննարկում են համայնքներում մասնակցային բյուջետավորման իրականացման կանոնակարգման հարցերը
2168 դիտում
22:28 02-05-2016
Հանձնարարվել է ներկայացնել առաջարկներ «Վերնիսաժում» իրականացվող առևտրի կանոնակարգման վերաբերյալ
Այս բաժնից
565 դիտում
12:08 18-01-2025
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է ԵՄ անդամ երկրների 22 դեսպանի