2581 դիտում
22:44 04-12-2018
Որպես մարդասիրական ժեստ՝ Արցախը պատրաստակամ է օրենքի շրջանակներում դիտարկել ադրբեջանցի Էլնուր Հուսեյնզադեին վաղաժամկետ ազատ արձակելու հնարավորությունը. Արցախի ԱԳՆ
Արցախի Հանրապետության ԱԳՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Ներսիսյանը մեկնաբանություն է տվել [url=https://www.tert.am/am/news/2018/12/04/Artsakh/2863510]Tert.am[/url]-ին ադրբեջանական կողմի առաջարկի՝ Ադրբեջանում պահվող հայ պատանդերին Արցախում պատիժ կրող Ադրբեջանի քաղաքացիների հետ փոխանակելու մասին:
- [b]Ինչպե՞ս կմեկնաբանեք վերջին շրջանում ադրբեջանական կողմից հնչող առաջարկները` փոխանակել Ադրբեջանում պահվող հայ պատանդներին Արցախում պատիժ կրող Ադրբեջանի քաղաքացիների հետ՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։ [/b]
- Առաջին հերթին, անհրաժեշտ է պարզաբանում մտցնել կողմերի մոտ գտնվող անձանց կարգավիճակի հարցում։ Արցախում դատարանի դատավճռով իրենց պատիժն են կրում Ադրբեջանի երեք քաղաքացիներ, նրանցից երկուսը՝ Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը՝ ծանր և առանձնակի ծանր մի շարք հանցագործություններ իրականացնելու համար, այդ թվում՝ անչափահասի առևանգում և սպանություն։ Միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի համաձայն՝ նրանք չեն հանդիսանում ո՛չ պատանդներ և ո՛չ էլ ռազմագերիներ։
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2018/12/04/Artsakh/2863510]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
10867 դիտում
18:38 03-02-2017
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանն այցելել է ադրբեջանցի դիվերսանտ Էլնուր Հուսեյնզադեին
14032 դիտում
20:06 09-04-2022
Ուկրաինայում սպանվել է ադրբեջանցի դիպուկահար Էլնուր Հասանովը. News.am
Այս բաժնից
2779 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3934 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին