2279 դիտում
14:12 05-12-2018
Պարտադիր զինվորական ծառայությունը պետք է դառնա մեկ տարի. Արթուր Բաղդասարյան:
Նախընտրական քարոզարշավի շրջանակներում ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը Բերդ քաղաքում էր: Բերդի Մշակույթի տան դիմաց հավաքված բնակիչները եկել էին լսելու ՕԵԿ նախագահին և նրան ուղղելու իրենց հուզող հարցերն ու մտահոգությունները:
Արթուր Բաղդասարյանը խոսելով հեղափոխության ընձեռած հնարավորությունների մասին նշեց, որ այսօր երկիրը առաջընթաց զարգացման տանելու նոր հեռանկար է բացվել՝ ՕԵԿ ծրագրային դրույթներում արտացոլված և հանրությանը հուզող խնդիրները բարձրաձայնելու և դրանց լուծման ուղիներ առաջադրելու համար: Արթուր Բաղդասարյանը մասնավորապես կարևորեց սահմանների տեխնիկական վերազինման, մեկ տարվա զինծառայության և պրոֆեսիոնալ բանակի աստիճանական անցման անհրաժեշտությունը:
«Մենք առաջարկում ենք երկու տարվա փոխարեն մեկ տարվա զինծառայություն ինչպես դա արեց Ռուսաստանի Դաշնությունը: Մենք առաջարկում ենք աստիճանական անցում կատարել պրոֆեսիոնալ, վարձատրվող բանակի՝ բացառելով 18 տարեկան զինվորի սահմանում կանգնելու հնարավորությունը: Միջազգային լավագույն փորձի համաձայն այսօր մեկ պրոֆեսիոնալ, բարձր վարձատրվող զինվորականը հավասարազոր է 5 ժամկետային զինծառայողի: Այս ճանապարհով մենք ոչ միայն լուծում ենք բանակի մարտունակության, այլև մարդկանց զբաղվածության խնդիրը»:
Անդրադառնալով համայնքների խոշորացման հիմնախնդրին Արթուր Բաղդասարյանը նշեց, որ համայնքների խոշորացումը անընդունելի է՝ բացառությամբ այն դեպքերի, երբ այն ուզում է համայքնի բնակիչը. «Մենք ոչ ենք ասում համայնքների խոշորացմանը: Դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ դրան կողմ է համայնքի բնակիչը: Մնացած բոլոր դեպքերում դա անընդունելի գործելաոճ է: Միաժամանակ մենք գտնում ենք, որ անհրաժեշտ է սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին 100 տոկոսով ազատել հողի հարկից և նրանց նկատմամբ հատուկ պետական հոգածություն ցուցաբերել, հատկացնել սուբսիդիաներ, իսկ հողի վրա աշխատող գյուղացու աշխատանքը պետք է համարել որպես աշխատանքային ստաժ և դրա դիմաց վարձատրել նրան»:
Նմանատիպ նյութեր
121622 դիտում
14:02 08-10-2020
Զորահավաքային զինվորական ծառայությունը համարվում է զինվորական ծառայության տեսակներից. ՀՀ Զինվորական դատախազություն
1351 դիտում
14:32 21-06-2022
Հայաստանում ընտրություններին մասնակցությունը պետք է դառնա պարտադիր․ Արթուր Ղազինյան
Այս բաժնից
931 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
859 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր
919 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին