1502 դիտում
12:36 06-12-2018
Քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը ծանոթացել է մայրաքաղաքի դպրոցների զարգացման ծրագրերին
Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը ծանոթացել է մայրաքաղաքի մի քանի հանրակրթական դպրոցների զարգացման ծրագրերին: Ընդգծելով կրթօջախների զարգացումն ապահովող ծրագրերի կարևորությունը՝ Տիգրան Վիրաբյանը նշել է, որ դրանք պետք է լինեն իրատեսական ու իրագործելի:
«Մենք պետք է խիստ հետևողական լինենք, որպեսզի այն զարգացման ծրագրերը, որոնք ներկայացնում են դպրոցի տնօրենները մրցույթի ժամանակ, հստակ կարողանան իրագործել տարիների ընթացքում, իրենց նախանշած ժամկետներում»,- նշել է Տիգրան Վիրաբյանը:
Երևանի քաղաքապետի տեղակալը դպրոցի զարգացման ծրագիրն ընդունում է որպես տնօրենի աշխատանքի հիմնական ցուցիչ ու միևնույն ժամանակ նկատում՝ շատ են դեպքերը, երբ ծրագրերն այդպես էլ թղթի վրա են մնում:
«Տնօրենը պետք է հաշվարկի բոլոր ռիսկերը, իր հնարավորությունները, ներուժը, այնուհետ նոր կարողանա մոտենալ հանձնաժողովին և ներկայացնել իր զարգացման ծրագիրը: Ցավոք սրտի, ունենում ենք ծրագրեր, որոնք զուտ գեղեցիկ ծրագրեր են: Առաջին ընթերցումից ստանում են հավանություն և հետո չեն իրագործվում դպրոցներում»,- ասել է փոխքաղաքապետը:
Զարգացման ծրագրերի վերաբերյալ Տիգրան Վիրաբյանը ներկայացրել է իր դիտարկումներն ու նշել այն հիմնական պահանջները, որոնք անհրաժեշտ են՝ իրատեսական զարգացման ծրագրեր կազմելու համար: Քաղաքապետի տեղակալն առանձնակի կարևորել է նաև մայրաքաղաքի կրթօջախներում ներառական կրթության համար լիարժեք պայմանների ապահովումն ու նշել, որ համընդհանուր ներառման գործընթացը պետք է իրականացվի բոլոր դպրոցներում:
Առաջիկայում նույն սկզբունքով կքննարկվեն նաև քաղաքապետարանի ենթակայության մյուս դպրոցների զարգացման ծրագրերը:
Նմանատիպ նյութեր
11481 դիտում
21:13 04-01-2020
Երևանի քաղաքապետի տեղակալ, սիրված մտավորական Տիգրան Վիրաբյանը որոշել է ձմեռային արձակուրդն ինչպես անցկացնել
Այս բաժնից
496 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին
1651 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
538 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը