1875 դիտում
09:41 08-12-2018
Հայաստանում այսօր «լռության օր» է. վաղը արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն
Հայաստանում այսօր «լռության օր» է։ Արգելվում է երկրում արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի օգտին ցանկացած քարոզչություն իրականացնելը։
Վաղը՝ դեկտեմբերի 9-ին, ժամը 08.00-ից մինչև 20.00 երկրի 13 ընտրատարածքներում կբացվեն 2010 ընտրական տեղամասեր, որտեղ ընտրության իրավունք ունեցող քաղաքացիները կկարողանան իրենց ձայնը տալ ընտրապայքարի մեջ մտած 11 մրցակիցներից մեկի օգտին:
ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված է 2 574 916 ընտրող:
Ընտրություններին մասնակցում է 11 քաղաքական ուժ՝ 9 կուսակցություն և 2 դաշինք՝ «Իմ քայլը» և «Մենք» դաշինքները, ինչպես նաև՝ «Ազգային առաջընթաց», «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Հայաստանի Հանրապետական», «Սասնա ծռեր», «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական, Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ, «Օրինաց երկիր» կուսակցությունները:
Նմանատիպ նյութեր
1014 դիտում
12:00 25-04-2015
Ղազախստանում «լռության օր» է. վաղը կանցկացվեն նախագահական ընտրություններ
4465 դիտում
14:08 19-03-2016
Ղազախստանում լռության օր է. վաղը տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ
5332 դիտում
15:45 18-03-2021
Հունիսի 20-ին Հայաստանում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ. Նիկոլ Փաշինյան
Այս բաժնից
610 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
682 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
730 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից