1145 դիտում
11:00 09-12-2018
Քվեարկել եմ այն Հայաստանի համար, որտեղ որևէ մեկի մտքով չի անցնի Հայաստանը բաժանել սևերի ու սպիտակների. Վիգեն Սարգսյան
[url=https://www.tert.am/am/news/2018/12/09/vigen-sargsyan/2867635]Tert.am[/url]-ը գրում է. Ես մեծ ակնկալիք ունեմ, որ մեր հանրությունն այսօր ակտիվ կմասնակցի ընտրություններին, դա շատ կարևոր է, քանի որ երկրի համար վճռորոշ պահերին անհրաժեշտ է համախմբվածություն, ամենավերջին բանը, որ մարդն այսօր կարող է անել, տանը նստելն է: Այդ մասին քվեարկությունից հետո ասաց ՀՀԿ համապետական ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը:
Նա հորդորեց ընտրողներին գնալ ընտրության և ձայնը տալ այն ուժին, ում հետ կապում է ապագան՝ կլինի իշխանություն, թե նրան հակակշիռ ուժ: «Ակնկալում եմ, որ օրվա վերջին կունենանք ավելի համախմբված հանրություն, իսկ ես քվեարկել եմ այն Հայաստանի համար, որտեղ որևէ մեկի մտքով չի անցնի Հայաստանը բաժանել սևերի ու սպիտակների, դա ճանապարհ է դեպի ներքին թշնամու ձևավորում: Մեզ անհրաժեշտ է ավելի ամուր, ավելի զարգացած պետություն: Մեր մարտահրավերները շատ մեծ են, և ես ակնկալում եմ, որ այսօրվա քվեարկությունից հետո մենք կունենաք երկիր, որտեղ անվտանգության, պաշտպանության հարցերում մենք կհենվենք գիտելիքի, փորձի վրա».- ասաց Վ.Սարգսյանը:
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2018/12/09/vigen-sargsyan/2867635]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
1357 դիտում
09:09 16-06-2023
Կրկին սևերի ու սպիտակների են բաժանել. ովքեր են կազմել լրատվամիջոցների ցանկը․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
616 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
688 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
736 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից