2847 դիտում
00:10 10-12-2018
ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության օրն արձանագրվել է ենթադրյալ ընտրական հանցագործության 252 դեպք. 108-ով նախապատրաստվում են նյութեր
ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբը ուսումնասիրել և ամփոփել է
դեկտեմբերի 9-ին ժամը 08.00-ից մինչև 20.00-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ
Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին առնչվող առերևույթ ընտրական
հանցագործությունների մասին iրավապահ մարմինների ստացած 252 դեպքի մասին
ահազանգ:
Դեպքերից 97-ի մասին տվյալներն ստացվել են զանգվածային լրատվամիջոցների
հրապարակումների, սոցիալական ցանցերում քաղաքացիների կողմից կատարված
գրառումների հիման վրա, որոնք հասանելի են դարձել ՀՀ գլխավոր դատախազության
աշխատանքային խմբի շրջանակներում իրականացվող մշտադիտարկման, 69-ը՝
քաղաքացու կողմից ՀՀ ոստիկանություն կամ դատախազություն ներկայացված
դիմումների և հաղորդումների, իսկ 86-ը՝ ՀՀ ոստիկանության աշխատակիցների
կողմից ներկայացված զեկուցագրերի արդյունքում:
Նշված բոլոր դեպքերը դատախազության մարզային ստորաբաժանումների, ինչպես նաև
ՀՀ զինվորական դատախազության դատախազների հսկողության ներքո ստուգվել կամ
շարունակում են ստուգվել հետաքննության և նախաքննության մարմինների կողմից:
Մասնավորապես՝ աշխատանքային խմբի կողմից ուսումնասիրությամբ պարզված՝
վերացական և ընդհանուր բնույթի տեղեկություններ պարունակող 144 դեպքով
իրականացվել կամ իրականացվում են ստուգողական գործողություններ, որոնց
արդյունքում մի մասով արդեն իսկ հերքվել են ներկայացված ենթադրյալ
հանցագործության փաստերը և թողնվել անհետևանք:
108 դեպքով քրեական գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի
բավարար լինելն ստուգելու նպատակով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի
180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նախապատրաստվում են նյութեր:
Դրանցից՝
82-ը վերաբերում է մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու
փորձերին,
3-ը վստահված անձի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելուն,
5-ը՝ ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելուն,
2-ը՝ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելուն,
10-ը՝ քվերակության գաղտնիությունը խախտելուն,
3-ը՝ ընտրակաշառք տալուն,
3-ը՝ այլ:
Ըստ դատախազության ստորաբաժանումների դատավարական ղեկավարման՝
հետաքննության և նախաքննության մարմինների կողմից նախապատրաստվող նյութերով
նշված 108 դեպքերի բաշխվածությունն ունի հետևյալ պատկերը.
ՀՀ զինվորական դատախազություն՝ 3 դեպք,
Երևան քաղաքի և վարչական շրջանների դատախազություն՝ 19 դեպք,
Սյունիքի մարզ՝ 8 դեպք,
Արմավիրի մարզի դատախազություն՝ 9 դեպք,
Լոռու մարզի դատախազություն՝ 2 դեպք,
Շիրակի մարզի դատախազություն՝ 11 դեպք,
Գեղարքունիքի մարզի դատախազություն՝ 11 դեպք,
Տավուշի մարզի դատախազություն՝ 6 դեպք,
Վայոց Ձորի դատախազություն՝ 1 դեպք, Արարատի մարզի դատախազություն՝ 9 դեպք,
Արագածոտնի մարզի դատախազություն՝ 8 դեպք,
Կոտայքի մարզի դատախազություն՝ 15 դեպք:
ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խումբը շարունակում է
ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում
արձանագրված առերևույթ ընտրական իրավախախտումների վերաբերյալ ԶԼՄ
հրապարակումները, քաղաքացիների հաղորդումները և ահազանգերն
ուսումնասիրելուն և դրանց հիման վրա իրականացվող ստուգողական
գործողությունների, նյութերի նախապատրաստման, ինչպես նաև հարուցված քրեական
գործի(երի) նախաքննության նկատմամբ դատախազական հսկողության
արդյունավետությունը բարձրացնելուն ուղղված աշխատանքները:
Դրանց հետագա արդյունքները կներկայացվեն առաջիկայում:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
823 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
853 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»