32470 դիտում
05:49 10-12-2018
«Իմ քայլ»-ը դաշինքն ստացել է 70.45 %, ԲՀԿ-ն՝ 8.37 % «Լուսավոր Հայաստանը»՝ 6.33%. ԿԸՀ տվյալները ժամը 05:15-ի դրությամբ՝ 1802 տեղամասերից
ԿԸՀ-ն ամփոփում է դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները:
Ժամը 05:15-ի դրությամբ մշակված 1802 ընտրատեղամասերից ստացված տվյալների համաձայն՝ առաջին տեղում «Իմ քայլը» դաշինքն է՝ 70.45 % ձայներով: Այս տեղամասերում դաշինքի օգտին քվեարկել է 771 382 ընտրող:
Թե ինչպես են բաշխվել ընտրողների ձայները, ներկայացնում ենք ստորև.
Հայաստանի Հանրապետական կուսակցություն- 49 776 ընտրող կամ ընտրողների 4.55%
«Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցություն- 7313 ընտրող կամ 0.67%
«Հայ Յեղափոխական դաշնակցություն» կուսակցություն- 43 247 ընտրող կամ 3.95%
«Իմ քայլը» դաշինք- 771 382 ընտրող կամ 70.45 %
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն- 69 347 ընտրող, 6.33 %
«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցություն 5602 ընտրող, 0.51%
«Ազգային առաջընթաց» կուսակցություն 3606 ընտրող, 0.33 %
«Մենք» դաշինք- 22 280 ընտրող, 2. 03%
«Օրինաց երկիր» կուսակցություն- 11 054 ընտրող, 1.01%
«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցություն- 19 705 ընտրող, 1.80 %
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն- 91 700 ընտրող, 8.37 %
Այսօր Հայաստանի Հանրապետությունում խորհրդարանական արտահերթ ընտրություններ են անցկացվել:
ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցում է թվով 11 քաղաքական ուժ` 9-ը կուսակցություն և 2 դաշինք:
Կուսակցությունների համար անցողիկ շեմ է համարվում 5 տոկոսը, դաշինքների համար` 7-ը:
ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկությանը մասնակցել է 1 միլիոն 260 հազար 840 քաղաքացի կամ ընտրողների 48.63 տոկոսը, ինչը 2017 թվականի ընտրություններից շուրջ 314 000-ով պակաս է:
Նմանատիպ նյութեր
11224 դիտում
23:35 09-12-2018
ԿԸՀ-ն ներկայացնում է ԱԺ ընտրությունների նախնական տվյալները` 70 տեղամասերից. «Իմ քայլ»-ը դաշինքն առաջինն է
2661 դիտում
16:44 08-12-2019
Ժամը 14:00-ի դրությամբ 16 համայնքներում քվեարկել է ընտրողների 26.56 տոկոսը․ ԿԸՀ տվյալները