1683 դիտում
14:00 11-12-2018
Սուրեն Քրմոյանը միջազգային բանտային կրթության ցանցի անդամների հետ քննարկել է բանտային կրթությանը վերաբերող մի շարք հարցեր
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն այսօր ընդունել է Միջազգային բանտային կրթության ցանցի անդամներին: Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Ուկրաինայի, Մոլդովայի, Բելառուսի, Տաջիկստանի, Ուզբեկստանի ներկայացուցիչները Հայաստանում են՝ մասնակցելու տարեկան հանդիպմանը, որն իրականացվում է «Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ» հայաստանյան գրասենյակի աջակցությամբ:
Քննարկմանը մասնակցել են նաև Ցանցի հայաստանյան համահիմնադիր Գայանե Հովակիմյանը,ՀՀ ԱՆ հակակոռւպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետ Կարեն Հակոբյանը, Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բրանդենբուրգի Արդարադատության նախարարության ներկայացուցիչ Ֆիշեր Հորսթը,այլք:
Նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը ողջունել է ցանցի անդամներին և ներկայացրել Հայաստանի ազատազրկման վայրերում գտնվող անձանց իրավունքների և շահերի պաշտպանության, բանտային կրթության, դատապարտյալների զբաղվածության ապահովման Արդարադատության նախարարության մոդելը: Սուրեն Քրմոյանն անդրադարձել է նաև քրեակատարողական հիմնարկներում վերջին շրջանում կատարված մեծածավալ բարեփոխումներին: Այդ համատեքստում փոխնախարար Քրմոյանը առանձնացրել է վերջերս ՀՀ-ում տեղի ունեցած ամենածավալուն համաներման ակտը և ընդգծել, որ այն ոչ միայն մարդասիրական, այլև դատապարտյալներին հասարակություն վերադարձնելու, նրանց վերասոցիալականացնելու կարևորագույն քայլ էր:
Քննարկման ընթացքում փոխնախարարը ցանցի անդամներին է ներկայացրել նաև անազատության մեջ գտնվող անձանց ստեղծագործական և մշակութային գործունեությունը՝ ընդգծելով, որ այսօր դատապարտյալների կողմից պատրաստվում են տարբեր տեսակի ձեռագործ իրեր, հուշանվերներ:
Հանդիպման ընթացքում Միջազգային բանտային կրթության ցանցի անդամների հետ զրույցում անդրադարձ է կատարվել բանտային կրթության շրջանակում իրականացվող ծրագրերին ու ոլորտում առաջիկա անելքիներին:
Նմանատիպ նյութեր
2331 դիտում
13:44 06-10-2018
Սուրեն Քրմոյանը Ղազախստանի գործընկերների հետ քննարկել է անչափահասների արդարադատությանը վերաբերող հարցեր
895 դիտում
18:55 06-06-2024
ԵԽ գրասենյակի ներկայացուցիչների հետ քննարկվել են ազգային փոքրամասնությունների կրթությանը վերաբերող հարցեր
801 դիտում
21:42 30-04-2015
Սուրեն Քրմոյանը մասնակցել է «Հայաստանի օրինավորության ազգային համակարգի գնահատում 2014» զեկույցի քննարկմանը
Այս բաժնից
628 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
748 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից