211652_close_icon
views-count15588 դիտում article-date 09:49 13-12-2018

ՌԴ նախագահը չպետք է շնորհավորի Փաշինյանին․ Մոդեստ Կոլերով․ «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. ««ՌԴ նախագահը չպետք է շնորհավորի Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում՝ կուսակցական պայքարում, հաղթելու կապակցությամբ: Դա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մակարդակը չէ: Այդ հարցով պատասխանատու են ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը և ՌԴ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը: Նրանք կարձագանքեն: Եկեք դեռ սպասենք, կարծում եմ՝ մինչև շաբաթավերջ ժամանակ կա սպասելու, այնուամենայնիվ, եթե այս պաուզան շարունակվի՝ ավելի մանրամասն կխոսենք պատճառների մասին»,- «168 ժամի» թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական Մոդեստ Կոլերովը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու է ռուսական կողմը հապաղում շնորհավորել իշխող ուժին խորհրդարանական ընտրություններում հաղթելու կապակցությամբ: Նրա խոսքով՝ տարբեր պատճառներ կարող են լինել այս ուշացման համար: Մեր դիտարկմանը, թե նախկինում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորել է խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի հաղթանակի կապակցությամբ, Մոդեստ Կոլերովն արձագանքել է՝ ասելով, որ՝ այո, ստեղծված իրավիճակի համար կան պատճառներ: Ռուս փորձագետն ասել է, որ ստեղծված իրավիճակը պետք է որ կապված լինի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշման հետ: Իսկ գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարի գնահատմամբ՝ սա բացառիկ հանգամանք է հայ-ռուսական հարաբերությունների դեպքում, թեև պրակտիկայում նորմալ է, երբ շնորհավորանքները կարող են ուշանալ: Բայց, նրա խոսքով, եթե շնորհավորանքի ավանդական մակարդակը ու ժամկետները փոխվում են, դա ազդանշան է, որ հարաբերություններում կա խնդիր, անվստահություն: «Այնուամենայնիվ, սա ուղերձ է, որ կա խնդիր»,- ասել է Ալեքսանդր Ռարը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր