34243 դիտում
10:48 13-12-2018
Մահվան ելքով վրաերթ Արմավիրում. 32-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 74-ամյա հետիոտնին. վերջինը հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ դեկտեմբերի 12-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 22։20-ի սահմաններում Արմավիր քաղաքի բնակիչ՝ 32-ամյա Հովհաննես Մկրտչյանը Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցում իր վարած Mercedes մակնիշի 88 ՕM 883 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Աշտարակ քաղաքի բնակիչ՝ 74-ամյա Պարսամ Խաչատրյանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Արմավիր» բժշկական կենտրոն, որտեղ կարճ ժամանակ անց վրաերթի ենթարկվածը գիտակցության չգալով՝ վերակենդանացման բաժանմունքում մահացել է։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Կարեն Աբելյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։
Ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Արմավիրի բաժնի հատուկ պահպանվող տարածք։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+