62426 դիտում
14:02 13-12-2018
Ուշ-ուշ են գալիս, բայց ոչ ուշացած, գալիս են նրանք ճիշտ ժամանակին. 2 տարի առաջ մեզանից հեռացավ Մեծ հայը՝ պետական ու քաղաքական գործիչ Արմեն Երիցյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2016 թվականի այս օրը կյանքից վաղաժամ հեռացավ Մեծ հայ, պետական ու քաղաքական գործիչ, արտակարգ իրավիճակների նախարար, գեներալ-մայոր, ժողովրդի կողմից սիրված ու գնահատված Արմեն Երիցյանը, Մարդ, ով իր ողջ կյանքում միշտ գնահատվել է հասարակության կողմից։
Մինչև այսօր էլ նրա գործընկերները թե ոստիկանության և թե արտակարգ իրավիճակների նախարարության համակարգում չեն հաշտվում այն մտքի հետ, որ 2 տարի է՝ սիրված գեներալը, սիրված փրկարարը մեզ հետ չէ, ու միշտ նշում են. «Սիրելի՛ մեծ մարդ, սիրելի՛ մեծ հայ, քեզ բացակա չենք դնի»։
Ու մեծն Սևակի հայտնի բանաստեղծությունը՝ վերնագրված «Վարք Մեծաց», նաև վերաբերում է հենց նրան՝ մեր ժողովրդի կողմից սիրված Արմեն Հենրիկիչի Երիցյանին։
Ուշ-ուշ են գալիս, բայց ոչ ուշացած.
Ծնվում են նրանք ճիշտ ժամանակին:
Եվ ժամանակից առաջ են ընկնում,
Դրա համար էլ չեն ներում նրանց:
Անտոհմ չեն նրանք կամ անհայրենիք.
Հասարակ հորից ու մորից ծնված`
Սերում են նրանք և այն վայրենուց,
Որ էլ չէր կարող ապրել քարայրում:
Սերում են նրանք և այն ծերուկից,
Որ նախընտրում է քնել տակառում:
Սերում են նրանք և այն պատանուց,
Որ սիրահարվեց իր իսկ պատկերին:
Սերում են նրանք բոլոր նրանցից,
Որ սատանային հոգին են ծախում,
Միայն թե անեն մտածածն իրենց,
Ինչ փույթ թե սատկեն ժամանակից շուտ:
Անվտանգ` ինչպես հրդեհն արևի,
Անվնաս` ինչպես օգտակար լորտուն,
Վախ են ներշնչում պետություններին
Մինչև իսկ իրենց կամքի հակառակ:
Արքաների հետ խոսում են «դու»- ով,
Եթե, իհարկե, լսում են նրանց,
Իսկ թե չեն լսում` մե՞կ է. չեն լռի,
Կխոսեն նույնիսկ իրենց կոշկի հետ:
Ով սահմանում է նոր օրենք ու կարգ`
Հայտարարվում է և օրենքից դուրս:
Բայց չեն վախենում նրանք չար մահից,
Ապրում են դժվար ու մեռնում են հաշտ…
[color=#CC0000]Արմեն Հենրիկի Երիցյանի կենսագրությունը
Ծնվել է դեկտեմբերի 25, 1960 թ., Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ, մահացել՝ դեկտեմբերի 13-ին, 2016 թ., Երևան, Հայաստան, ՀՀ արտակարգ իրավիճակների նախկին նախարար, ոստիկանության գեներալ-մայոր։
[b]Կրթություն
[/b]
1978 թվական - Երևանի Կիրովի անվան թիվ 12 միջնակարգ դպրոց
1986 թվականին ավարտել է - ԽՍՀՄ ՆԳՆ Կալինինգրադի միլիցիայի միջնակարգ մասնագիտացված դպրոց
1990 թվականին ավարտել է - ԽՍՀՄ ՆԳՆ Վոլգոգրադի բարձրագույն քննչական դպրոց։
1996 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի ասպերանտուրան և ստացել իրավաբանական գիտությունների թեկնածուի կոչում:
1999 թվականին ավարտել է ՌԴ նախագահին կից ՆԳՆ բարձրագույն ակադեմիայի դոկտորանտուրան և ստացել է իրավաբանական գիտությունների դոկտորի կոչում:
[b]Աշխատանքային գործունեություն
[/b]
1982 թվականից մինչև 2001 թվականը - Ոստիկանության արտաքին ծառայության միլիցիոներից մինչև ՀՀ ոսիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության պետ
2001 թվական- ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ
2003 թվական- ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
2008 թվականի հունիսի 4-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ։
2010 թվականի մարտի 15-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտոնից:
2010 թվականի մարտի 15-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար՝ պաշտոնավարելով մինչև 2012 թվականի մայիսի 31-ը։
2012 թվականի հունիսի 4-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար՝ պաշտոնավարելով մինչև 2013 թվականի ապրիլի 9-ը։
2013 թվականի ապրիլի 9-ից մայիսի 8-ը՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար։
2013 թվականի մայիսի 8-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար։
2013 թվականի ապրիլի 3-ից 18-ը՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար։
2014 թվականի ապրիլի 18-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար։
2014 թվական դեկտեմբերի 1-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնից։
2014 թվականի դեկտեմբերի 1-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում։
2016 թվականի փետրվարի 24-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնից։
2016 թվականի փետրվարի 24-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար։
Դասավանդում էր Երևանի պետական համալսարանում։
[b]Պարգևներ
[/b]
ՀՀ Նախագահի 2012 թվականի դեկտեմբերի 28-ի հրամանագրով պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով։
Պարգևատրվել է «Արիության մեդալով», «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» և «Մխիթար Գոշ» մեդալներով, ՀՀ վարչապետի հուշամեդալով։
2017 թվականի մայիսի 28-ին ՀՀ Նախագահի կողմից հետամահու պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով:
Իրավաբանական գիտությունների դոկտոր էր։ 10 մենագրությունների, 3 միջազգային իրավական ակտերի ժողովածուների և 100-ից ավելի գիտական հոդվածների հեղինակ է։
Ամուսնացած էր, ուներ 2 դուստր 5 թոռ։[/color]
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 135+
135+