211652_close_icon
views-count17204 դիտում article-date 11:50 14-12-2018

Ժամանակավորապես կասեցվել է Ռուսաստանից խոզերի և խոզի մսի ներմուծումը Հայաստան

Խոզերի աֆրիկական ժանտախտ և թռչնի գրիպ հիվանդությունների մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք կանխելու նպատակով՝ գործում են ներմուծման ժամանակավոր սահմանափակումներ Ռուսաստանի Դաշնության այն տարածքներից, որոնք այդ հիվանդությունների նկատմամբ ունեն «ԱՆԱՊԱՀՈՎ» կամ «ԱՆՈՐՈՇ» կարգավիճակ: Մասնավորապես, 2018 թվականի դեկտեմբերի 14-ից ժամանակավորապես կասեցվել է կենդանի խոզերի, նրանց գենետիկական նյութերի, խոզի մսի և այլ սննդային մսային հումքի, վայրի խոզի մսի, իրենց բաղադրության մեջ խոզի միս պարունակող պատրաստի արտադրանքների, եղջյուրակճղակային, կաշվե, աղիքային հումքի, խոզաստևի, որսորդական հաղթանշանների, խոզերի կերակրման համար բոլոր տեսակի կերերի և լրացակերերի (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի), ինչպես նաև կենդանի թռչնի (բոլոր տեսակի), բոլոր տեսակի թռչնամթերքի, հումքի (փետուր, աղվամազ), ապրանքային և ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի), պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփերի և միջադիրների ներմուծումը: (https://drive.google.com/file/d/15A7barjljAw0Gtrdk9PfAk5gEbnS_zqn/view?usp=sharing) Որոշումը կայացվել է՝ հիմք ընդունելով Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (OIE) կայքէջում հրապարակված տեղեկատվությունը, ինչպես նաև «Կենդանիների վարակիչ հիվանդությունների նկատմամբ Ռուսաստանի Դաշնությունում գոտիավորման» վերաբերյալ այդ երկրի Անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայության որոշումը: [b]Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն [/b]

Նմանատիպ նյութեր