1091 դիտում
21:58 14-12-2018
Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը հանդիպել է Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարար Մարթա Նովակովայի հետ
Դեկտեմբերի 13-ին Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը հանդիպեց Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարար Մարթա Նովակովայի (Marta Nováková) հետ։
Զրույցի սկզբում դեսպանը շնորհավորեց նախարարին տնտեսական ոլորտը համակարգող նախարարի բարձր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթեց այդ կարևոր առաքելությունն իրականացնելու գործում։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին տնտեսության բնագավառում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ Կողմերը գոհունակությամբ նշեցին, որ նախորդ տարվա համեմատ 2018 թվականի 10 ամիսների ընթացքում երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է շուրջ 72%-ով, հասնելով 53.6 մլն․ ԱՄՆ դոլարի։ Առևտրի աճին են նպաստել Հայաստանում ընթացող բարեփոխումները և տնտեսական հարցերով հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովը, որի 4-րդ նիստը շուտով տեղի կունենա Պրահայում։ Չեխական կողմը դրական համարեց այն հանգամանքը, որ չեխական «CINK Hydro–Energy k.s.» ընկերության արտադրած տուրբինները լայնորեն օգտագործվում են Հայաստանի փոքր հիդրոկայանների նախագծերում։
Դեսպան Սեյրանյանն ընդգծեց, որ Հայաստանի ԵԱՏՄ անդամակցությունը կարող է չեխական բիզնեսի համար լավ հարթակ հանդիսանալ ԵԱՏՄ երկրների, ինչպես նաև իրանական 80-միլիոնանոց շուկաներ մուտք գործելու համար, և խնդրեց Չեխիայի տնտեսական գերատեսչության հորդորը երկրի գործարար աշխարհին Հայաստանում ներդրումներ կատարելու նպատակով։ Դեսպանը նշեց, որ ՀՀ կառավարությունը նպաստավոր պայմաններ է ստեղծում օտարերկրյա ներդնողների համար, իսկ չեխ գործարարները կարող են լուծել աշխատուժի պակասի խնդիրը՝ արտադրությունների մի մասը տեղափոխելով Հայաստան, որտեղ առկա է հմուտ, բայց և ավելի էժան աշխատուժ։ Ըստ հայկական կողմի տեղեկությունների, չեխական մի շարք ընկերություններ հետաքրքրված են Սյունիքում բացված ազատ տնտեսական գոտում գործունեության ծավալմամբ։
Անդրադառնալով Հայաստանում աննախադեպ աճ արձանագրող ՏՏ ոլորտին՝ Տիգրան Սեյրանյանը տեղեկացրեց, որ այդ բնագավառում մեծ հաջողություններ արձանագրած «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը մեծ ճանաչում է գտել ամբողջ աշխարում, վերջերս կենտրոն է բացել նաև Փարիզում և քննարկվում է Պրահայում մասնաճյուղ բացելու հնարավորությունը։
Մարթա Նովակովան նշեց, որ չեխ-հայկական փոխադարձ համագործակցությունը մեծ ներուժ ունի և կարող է շատ օգտակար լինել երկու կողմերի համար: «Շատ ուրախ եմ, որ ես և դեսպանը համաձայնեցինք, որ երկու երկրներն, ըստ էության, համանման զարգացման գերակայություններ ունեն երկրների արդյունաբերական և առևտրային քաղաքականության մեջ», - հավելեց նախարարը։
Հանդիպման ավարտին քննարկվեցին նախարարական մակարդակով փոխայցելությունների հնարավորությունները և առաջիկայում Չեխիայի մայրաքաղաքում անցկացվելիք հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի օրակարգը։
Նմանատիպ նյութեր
7471 դիտում
22:31 07-01-2017
Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը հանդիպում է ունեցել Չեխիայի խորհրդարանի Սենատի նախագահ Միլան Շտյեխի հետ
1328 դիտում
21:23 13-10-2014
Չեխիայում ՀՀ դեսպան Տ. Սեյրանյանը հանդիպել է Չեխիայի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ
Այս բաժնից
643 դիտում
10:31 21-12-2024
Գևորգ Պապոյանը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը
694 դիտում
10:15 21-12-2024
Հայաստանում յուրաքանչյուրն, ըստ իր արժանիքի՝ աշխատանք կարո՛ղ է գտնել․ Փաշինյան
856 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան