5014 դիտում
10:52 18-12-2018
ՀԾԿՀ-ն նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանի ղեկավարած ընկերությունից 1.3 մլն դրամ է պահանջում․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը՝ Ալրաղացի Լյովիկը, հայտնվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տեսադաշտում:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Սարգսյանի ղեկավարած ընկերությունը՝ «Ախթամար»-ը, ավելի քան 1.3 մլն դրամ՝ որպես ռադիոհաճախականության պարտադիր վճար, պարտք է պետական բյուջեին:
Մեզ հայտնի դարձավ, որ նախկին պատգամավորի ընկերությունը դեռևս 2013 թվականի հունվարի 1-ից մինչև 2014 թվականի հունիսի 10-ն ընկած ժամանակահատվածում պետք է վճարեր 412 հազար դրամ, սակայն չի վճարել: Եվ նշված գումարը վերածվել է 1 մլն 370 հազար դրամի, որն էլ ՀԾԿՀ-ն պարտադրում է ընկերությանը վճարել»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
5904 դիտում
14:42 04-02-2021
Կառավարությունը 5 մլն դրամ տրամադրեց ՀՀԿ-ին, 48 մլն դրամ՝ «Իմ քայլը» դաշինքին, 9 մլն՝ ԼՀԿ-ին, 4 մլն՝ ՀՅԴ-ին
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2245 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը